Ավարտվեց «Հայրենիք» կուսակցության երիտասարդ անդամների ու համակիրների եռօրյա ճամբարը Լոռու մարզում
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/09/timthumb-9-300x193.jpg)
«Հայրենիք» զարգացման հիմնադրամ»-ի աշխատակից Արման Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Ավարտվեց «Հայրենիք» կուսակցության երիտասարդ անդամների ու համակիրների եռօրյա ճամբարը Լոռու մարզում։ «Երիտասարդության ուժը» խորագրով հավաքին Հայաստանի տարբեր մարզերից շուրջ 150 պատանի էր մասնակցում։ Երիտասարդները մրցեցին տարատեսակ մարզաձևերում, մասնակցեցին դասընթացների ու քննարկումների, ինտելեկտուալ խաղերի ու բանավեճերի, ինչպես նաև թեյեցին ու զրուցեցին կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ։ […]