31 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Մի պադավադ ու ախրանիկ ընտանիքով պակաս պահեք, հարց լուծեք». մանկավարժներին չեն տալիս խոստացված պարգեւավճարը

ՀՀ կառավարությունը որքան շռայլ է ինքն իրեն պարգեւատրելու հարցում, նույնքան հաշվենկատ է  կորոնավարակի պայմաններում ամենածանրաբեռնվածն աշխատած մանկավարժների հանդեպ:  

«Ողջ ամառ աշխատեցինք վեց օրյա ռեժիմով բավական չի, կիրակի օրերին էլ հարկադիր աշխատանքի էին կանչում՝ խոստանալով, թե 100.000 դրամ պարգևավճար ենք ստանալու: 100 000-անոց խոստումը վերափոխվեց, դարձավ 70.000: Սրան էլ ենք համաձայն, սակայն պարգեւավճարը չկա ու չկա: 20 օր է խաբում են, ասում են՝ էսօր կլինի, վաղը կլինի»: Henaran.am -ի զրուցակիցը Երեւանի քոլեջներից մեկում է դասավանդում, դառնացած ասաց՝ չի ցանկանում ներկայանալ, աշխատանքիդ կազատեն: 

«Պարտք ենք արել, իսկ «նիկոլապետությունը մեզ գցում է. մեր աշխատավարձով չէինք կարող եւ տրանսպորտի ծախս անել, եւ ճաշել , եւ տուն պահել, կոմունալներ մուծել: Փոխարենը իրենց բանդայի պարգևավճարները դեռ մի բան էլ ավելացել են »,-նկատեց մեր զրուցակիցը՝ հավելելով, թե հույս էլ չունի, որ խոստացված պարգեւավճարները կստանան: Թող իրանք քեֆ անեն, մեր վրա էլ մուննաթ գան, թե մի շիշ օղի քիչ խմեք: Պրն վարչապետ, մի պադավադ ու ախրանիկ, որ դու ու ընտանիքդ պակաս պահեք, հասարակ մարդկանց հարցերը կլուծեք»: 

Հիշեցնենք. ՀՀ  տնտեսությունն այս պահին 7-ից 8 %- անոց անկում է գրանցում, ՀՀ արտաքին պետական պարտքը աճել է՝ հասնելով 8 մլրդ դրամի, կառավարական պարտքը վերջին երկու տարում աննախադեպ թռիչք է գրանցել՝  1,3 մլրդ  դրամ: Խայտառակ տնտեսական ցուցանիշները կառավարության գաղտնի որոշման արդյունքում Հայաստանի հպարտ քաղաքացիներին ներկայանում են ողջ թշվառության պերճանքով. ՀՀ պետբյուջեից շուրջ 130 մլրդ դրամի պարգեւավճար է հատկացվել պետական բարձրաստիճան  պաշտոնյաներին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ