Կորոնավիրուսից զինծառայողներ են մահացել
Դատախազությունը հաստատել է, որ կորոնավիրուսից մահացել է 2 զինծառայող։ Նշենք, որ զինծառայողներից մեկը մահացել է «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, իսկ մյուսը՝ Կենտրոնական կլինիկական հոսպիտալում։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ մահացածները պայմանագրային զինծառայողներ են։