28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հինգ երկիր դատապարտել է Լիբիայում և Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները

f5eba456283ee9_5eba456283f28

Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հունաստանի, Կիպրոսի և Ֆրանսիայի  արտգործնախարարները մայիսի 11-ին կայացած հեռուստակոնֆերանսից հետո համատեղ հայտարարություն են տարածել։ Ըստ այդմ՝ հեռուստակոնֆերանսում կողմերը քննարկել են Միջերկրական ծովի արևելյան հատվածում խաղաղությանն ու կայունությանը սպառնացող ճգնաժամերը։

Մտահոգություն հայտնելով տարածաշրջանում լարվածության մեծացման և շարունակական սադրիչ գործողությունների առթիվ՝ հնգյակը ընդգծել է, որ արևելամիջերկրածովյան ջրերում՝ Կիպրոսի հատուկ տնտեսական գոտում, Թուրքիայի կողմից բնական գազի և նավթի որոնումները հակասում են միջազգային իրավունքի նորմերին։

Միաժամանակ, միջազգային իրավունքի տեսակետից հակաօրինական է համարվել նաև Թուրքիայի և Լիբիայի միջև ծովային սահմանների վերաբերյալ  կնքված փոխըմբռնման հուշագիրը։ Ընդգծվել է, որ այդ փաստաթուղթը «չի կարող միջամտել երրորդ երկրների ինքնիշխանության իրավունքին, հակասում է ծովային իրավունքի նորմերին և երրորդ երկրների համար իրավական ուժ չունի»։

Անդրադառնալով Լիբիայում տիրող իրավիճակին՝ հինգ երկրներն առնվազն մուսուլմանների սրբազան ռամազան ամսվա ընթացքում զինադադարի կոչ են արել հակամարտող կողմերին։ Նրանք դատապարտել են Լիբիայում Թուրքիայի ռազմական ներկայությունը՝ ընդգծելով, որ «Լիբիայի հարևանները սպառնալիք են ստեղծում Եվրոպայի և Աֆրիկայի կայունության համար»։

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին «Լիբիայի ազգային բանակի հրամանատար», գեներալ Խալիֆա Հաֆթարը հայտարարել էր, որ երկրի կառավարումն անցնում է բանակին, ինչը հարուցել էր Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի զայրույթը։ Մայիսի 8-ին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում գտնվող Թուրքիայի դեսպանատան վրա հարձակումից հետո թուրքական կողմը միջադեպի համար մեղադրել էր Հաֆթարի ուժերին։ Անկարան սպառնացել էր, որ Լիբիայում թուրքական շահերի դեմ ոտնձգությունների շարունակման դեպքում Հաֆթարն ու նրա ուժերը փոխադարձաբար կթիրախավորվեն Թուրքիայի կողմից։

 Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը՝ հղում անելով  diken.com.tr-ին:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ