Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 190 նոր դեպք, մահացել է 5 մարդ
Հայաստանում սեպտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 44 461 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 190-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 39 257 (+402)։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1163 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 891 (+4), այլ պատճառներով՝ 272 (+1): Մեկ օրում մահացել է 5 մարդ: