Գոնե Արցախի հարցում աջ ձեռքն իմանա, թե ձախն ինչ է անում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախի խոհանոցը շատ համեղ է, առանց ավելորդ պերճանքի, պարզ և առողջարար: Իմ իմացությամբ, այդ խոհանոցի մաս սոլյանկան երբեք չի եղել, այնինչ երեկ և այսօր Արցախի ղեկավարության ներկայացուցիչների հայտարարությունները ավելին մեղմ, քան սոլյանկա անվանել չեմ կարող:
Դատեք ինքներդ:
Արայիկ Հարությունյան (Արցախ նախագահ), 02.09.2020՝ «Արցախի անկախության ճանաչումը կամ չճանաչումն ինձ համար կարևոր չէ»:
Մասիս Մայիլյան (Արցախի ԱԳՆ), 03.09.2020՝ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը մեր թիվ 1 առաջնահերթությունն է»:
Էլ չեմ ասում երկուսի կողմից արված հայտարարույւոնները բանակցությունների հետ կապված: Մեկն ասում է. եկեք պատրաստվենք պատերազմի, բանակցություններ չեն լինելու: Մյուս ասում է 1997-ից հետո բանակցություններ չեն եղել:
Տղերք, ձեզ ի՞նչ պատահեց:
Իրար հետ չե՞ք խոսում այս հարցերով:
Որոշել եք մեզ բոլորիս խելագառությա՞ն հասցնել:
Նիկոլի անփառունակ քաղաքականության սխալնե՞րն եք փորձում կոծկել:
Ի՞նչ գնով: Արցախի՞:
Հայաստանի վարչապետն ու ԱԳՆ-ն հերիք չէին, հիմա էլ դուք եք այս խառը աշխարհաքաղաքական իրավիճակում Արցախի հարցով շիլաշփոթի խոհարարները դարձել:
Հասկացանք, որ առաջին քրիստոնյա երկիրն ենք, բայց կլինի՞ գոնե Արցախի հարցում աջ ձեռքն իմանա, թե ձախն ինչ է անում»: