23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2020

Կորոնավիրուսից զոհերի թիվը ՀՀ-ում անցավ 1000-ը, բայց «դուխ»-ը հերիքելու է ապաշնորհության ողջ մեղքը միայն Արսեն Թորոսյանի վրա բարդելու ու նրան ազատելու համար․ Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Instagram-ի իր էջում խոսել է կորոնավիրուսից գրանցված ավելի քան 1000 զոհերի մասին։   Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Կորոնավիրուսից և դրա ուղեկցությամբ մահերի թիվը Հայաստանում անցավ 1000-ը։ 1000 մարդկային ճակատագիր, 1000 որբացած ընտանիք, 1000 մարած ջերմություն։ Կորոնավիրուսը շատ երկրների է վնասել, բայց այն, ինչ կատարվեց Հայաստանում, պարզապես խայտառակություն […]

Հայկ Մարությանը մնում է քննադատությունների կենտրոնում

2020թ-ի հուլիսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 195 հոդված, որոնցից 68-ը եղել է բացասական, 27-ը՝ դրական, 100-ը՝ չեզոք։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասին քննադատությունները չեն դադարում։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնեց, որ […]

Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ 5 մլն դրամի հափշտակությանն օժանդակելու համար. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա 2011-2015 թվականներին օժանդակել է այդ ժամանակահատվածում ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանի […]

«ՀՔԾ ավագ քննիչն իր եզրակացությամբ հաստատել է, որ սահմանադրական փոփոխությունների ընդունումն ԱԺ-ի կողմից՝ առանց ՍԴ-ի տված դիրքորոշման, օրինական է». Արծվիկ Մինասյան

Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ երեկ հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ հունիսի 30-ին ՀՀ օրենսդիր, գործադիր, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց հնարավոր հանցակցության, ենթադրյալ հանցագործության վերաբերյալ։ «Այս հաղորդման մեջ նշվել էր Քրեական օրենսգրքով ամրագրված երեք հոդված, այն է՝ իշխանության յուրացումը, սահմանադրական կարգի տապալումը […]

Հայաստանում իշխանության կողմից իրավական համակարգի և իրավունքի ջախջախումը պարբերական բնույթ է կրում և ՀՔԾ-ն մասնակից է այդ ամենին. Արսեն Բաբայան

Իշխանության յուրացման, սահմանադրական կարգի տապալման և այդ ընթացքում պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորություններն անցնելու հանցավոր գործողությունները սկսվել են այն պահից, երբ քաղաքական իշխանությունն իր գործադիր և օրենսդիր ճյուղերով որոշեց, որ պետք է երրորդ ճյուղի նկատմամբ իրականացնի ոտնձգություն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը։ «Նախ՝ քրեական գործեր հարուցվեցին Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ, հետո […]

Աո՜ւ, Նիկո՜լ, որտե՞ղ ես, ի՞նչ եղավ $400.000–ը․ 7or.am

7or.am-ը գրում է․ «Ամուլսարում անիշխանություն է։ Ինչ–որ մարդիկ ինչ–որ մարդկանց դեմ են պայքարում, ոստիկանները ինչ–որ մարդկանց են քաշքշում, ինչ–որ մարդիկ հանդես են գալիս որպես Ջերմուկ համայնքի բնակիչ, բայց Երևանից են։ Ջերմուկի քաղաքապետը անհասկանալի նախադասություններ է արտասանում՝ փորձելով հա՛մ ամբոխին դուր գալ, հա՛մ անհեթեթ բաներ չասել։ Մի քանի ժամ փակվում է Ջերմուկի ճանապարհը։ Ոստիկանություն չկա։ Շունը տիրոջը […]

«Մեկ Հայաստան»-ը կվիճարկի պարետի իրավական ակտերի իրավաչափությունը

«Մեկ Հայաստան» կուսակցությունը Վարչական դատարանում կվիճարկի բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված տուգանքների իրավաչափությունը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը: Գրառման մեջ ասվում է.  «Սիրելի հայրենակիցներ, «Մեկ Հայաստան» կուսակցությունը նախաձեռնություն է դրսևորել վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկելու Պարետի նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վարչական դատարանում, որի արդյունքը պետք է լինի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀուլիսիՍեպտեմբերի