23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանում իշխանության կողմից իրավական համակարգի և իրավունքի ջախջախումը պարբերական բնույթ է կրում և ՀՔԾ-ն մասնակից է այդ ամենին. Արսեն Բաբայան

Իշխանության յուրացման, սահմանադրական կարգի տապալման և այդ ընթացքում պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորություններն անցնելու հանցավոր գործողությունները սկսվել են այն պահից, երբ քաղաքական իշխանությունն իր գործադիր և օրենսդիր ճյուղերով որոշեց, որ պետք է երրորդ ճյուղի նկատմամբ իրականացնի ոտնձգություն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը։

«Նախ՝ քրեական գործեր հարուցվեցին Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ, հետո նրա մերձավոր շրջանակի նկատմամբ, խուզարկություններ իրականացվեցին և այլն։ Ըստ էության, իրավապահ բոլոր մարմիններն ակտիվ լծված էին այս գործին, որպեսզի կարողանան ուզուրպացնել ՍԴ-ն և ՍԴ-ում ունենալ մեծամասնություն, որպեսզի հետագայում կարողանան իրենց քաղաքական կամ ոչ քաղաքական գործողություններն իրականացնել», – ասաց Արսեն Բաբայանը։

Նա նշեց, որ ՀՀ-ում գրեթե բոլոր պետական մարմինները սկսել են իրականացնել ՍԴ-ի լիազորություններ։

«Մասնավորապես, ՀՔԾ-ն կարծում է, որ ինքը կարող է ՍԴ-ի փոխարեն տալ մեկնաբանություն կամ որոշել, թե որ գործողություններն են ճիշտ»։

Բաբայանի խոսքով՝ մեր պետությունում այս իշխանության կողմից իրավական համակարգի և իրավունքի ջախջախումը պարբերական բնույթ է կրում և ՀՔԾ-ն մասնակից է այդ ամենին։

Ասուլիսին ներկա ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով՝ մեկ տարի շարունակ իշխանությունները լծված են եղել ՍԴ-ն բռնազավթելու և իրենց համար ցանկալի կազմով համալրելու աշխատանքներին։

«Այսօր արդեն իշխանությունների թեթև ձեռքով ՍԴ-ում կա ճգնաժամ, և հենց մեր՝ երեք քաղաքական ուժերի ներկայացրած բողոքն ու քրեական գործ հարուցելու վերաբերյալ մերժումը տեղավորվում է իշխանությունների գործողություններում», – ասաց Իվետա Տոնոյանը։

Հիշեցնենք՝ «Հայրենիք», ՀՅԴ և ԲՀԿ կուսակցությունները դիմում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հնարավոր հանցակցության վերաբերյալ։

ՀՔԾ-ն, սակայն, մերժել է դիմումի հիման վրա քրգործի հարուցումը: 

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ