22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայկ Մարությանը մնում է քննադատությունների կենտրոնում

2020թ-ի հուլիսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 195 հոդված, որոնցից 68-ը եղել է բացասական, 27-ը՝ դրական, 100-ը՝ չեզոք։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասին քննադատությունները չեն դադարում։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնեց, որ հաղորդում է ներակայացրել իրավապահ մարմիններին ընդդեմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ անօրինական ձևով շինթույլտվություն տալու փաստի առթիվ:

Երևան քաղաքի ավագանու անդամ Թեհմինա Հարությունյանը, անդրադառնալով Հայկ Մարությանին, գրել է. «Կար ժամանակ, երբ վստահ էի, որ Հայկ Մարությանը լավ դերասան է և լավ հումորիստ: Այժմ շարունակում եմ վստահ լինել, որ լավ դերասան է, մանավանդ աչքի առաջ ունենալով վերջին երկու տարվա աճպարարությունը, բայց այ լավ հումորիստ… Ըըըըըըը… Կա՛մ ես եմ հումորից զուրկ, կա՛մ հումորի պատկերացումներն են տարբեր, կա՛մ Մարությանը երբեմնի բարի համբավի հետ մեկտեղ զրկվել է նաև հումորից»։

Քննադատության է արժանացել այն փաստը, որ Հայկ Մարությանը հուլիսին շուրջ 120.000 դոլարի պարգևավճարներ է բաժանել Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմին:

Մամուլը նշում է, որ Արսեն Թորոսյանն ու Հայկ Մարությանը ընդհարում են ունեցել։ Ըստ մամուլի` Արսեն Թորոսյանն առաջարկել է 1֊03 հեռախոսահամարը դարձնել համապետական, որպեսզի մարզերից էլ կանչերը գրանցվեն այդ համարով, իսկ Հայկ Մարությանը մերժել է (1-03-ը գործում է միայն երևանում, իսկ շտապ օգնության կայանը գտնվում է քաղաքապետարանի ենթակայության տակ), որն էլ դարձել է ընդհարման պատճառ։ Հրապարակման մեջ ասված է նաև, որ մերժման պատճառը Հայկ Մարությանի կնոջ` Իվայի դիտարկումն է եղել, որ աշխարհի շատ երկրներում մարզերը ունեն շտապօգնության իրենց հեռախոսահամարները, դրանք համայնքային ենթակայության են։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի վեճը թիվ 93 մանկապարտեզի հետ շարունակվում է։ Մանկապարտեզը ցանկանում է ցանկապատել կրթահամալիրին հարող տարածքը, իսկ Աշոտ Բլեյանը դեմ է դրան։ Վերջին բողոքի ակցիայի ժամանակ կրթահամալիրի երկու ուսուցիչ բերման է ենթարկվել։ Տնօրենն անդրադառնալով թեմային ասել է. «Ես պահանջում եմ, որ վարչական շրջանի ղեկավարը վայր դնի լիազորությունները, փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը գնա իր նախկին աշխատանքին, եթե դա հնարավոր է: Եվ վերջապես «Իմ քայլը» պետք է քննարկի Հայկ Մարությանի հրաժարականի հարցը: Չի կարող Երեւանն այդպիսի քաղաքապետ ունենալ: Կներեք, բայց դա արդեն վիրավորական է երեւանցու համար: Կորոնավիրուսի հաղթահարումը կարող է սկսվել հենց քաղաքապետի փոփոխությունով: Դա հաշտության ճանապարհն է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ