24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2020

Ինչի են արժանի Հայաստանի հպարտ քաղաքացիները

Top-news.am-ը գրում է. Top-news.am Սեւանի շուրջ մեկ պտույտ անելուց հետո, տեսնելով ասֆալտապատվող գյուղական ճանապարհները, նորոգվող մանկապարտեզները, գիշերային լուսավորության լամպերը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անչափ կարեւոր հայտարարություն է արել Հայաստանի հպարտ եւ դուխով քաղաքացիների համար: «Մեր կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, դա նաեւ ժողովրդի պատիվն է, որովհետեւ ժողովրդի, գործատուի պատիվն է նաեւ, թե ինքն […]

Մենք կմնանք տգետ, մութ, ցուրտ եւ խավար. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի դեռ մեր երկրում ծեր մարդկանց ստիպում են,  կամ էլ՝ ծերերը ինքնակամ ուզում են «իշխանավորի» ոտքը պաչել, ճակատը պաչել, երկտակվել էդ «իշխանավորի» առաջ, մենք կմնանք տգետ, մութ, ցուրտ եւ խավար․․․Ցավալի էր տեսարանը․․․ Իսկ այդ տեսարանի հանրայնացնումը՝ ավելի քան ցավալի եւ դատապարտելի․․․»:

Տարվա առաջին կեսին 459 հազարով պակաս զբոսաշրջիկ է եկել Հայաստան․ 168.am

168.am-ը գրում է․ «Որոշ երկրներ սկսել են աստիճանաբար բացել իրենց սահմանները զբոսաշրջիկների առաջ։ Հայաստանն այդ երկրների մեջ չկա։ Ոչ միայն չկա, այլև ստիպված է ընդունել նրանց խաղի կանոնները։ Հայաստանը չի մտնում այն երկրների մեջ, որոնց համար բացվում են սահմանները։ Մենք զրկված ենք՝ ինչպես դրսից զբոսաշրջիկներ ընդունելու, այնպես էլ՝ զբոսաշրջության նպատակով այլ երկրներ այցելելու հնարավորությունից։ Պատճառները, […]

Հայաստանի հպատակ քաղաքացիներ․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Նայեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային ուղևորության ժամանակ գանձակեցի տարքով կնոջ հետ հանդիպման տեսանյութն․․․ ու անհարմար զգացի։ Կինը պատրաստ էր չոքել վարչապետի առջև․ «Ես քո ոտը ուզում եմ պաչեմ»։ Հիշեցի տարիներ առաջ Կարեն Դեմիրճյանի և այլոց նախընտրական հանդիպումները, երբ նրանց ընդունում էին որպես փրկիչներ, ոչխար մորթում ոտքերի առաջ և երկրպագում։ Ցավով […]

Գունավոր (թավշյա) հեղափոխության պտուղները. Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը գրում է․ «Գունավոր (թավշյա) հեղափոխության պտուղները» Կյանքը ցույց է տալիս, որ «գունավոր հեղափոխությունների» ռեժիսյորները ոչ մի կերպ չեն հանգստանում… Արդյունքում՝ 1) Սիրիան ու Լիբիան տարիներ շարունակ ընկղմված են պատերազմում, հարյուր հազարավոր զոհեր, միլիոնավոր փախստականներ, տրիլիոնների վնաս… 2) Վրաստանը մնաց առանց Հարավային Օսիայի, զոհվեցին բազմաթիվ խաղաղ բնակիչներ, (Աբխազիայի մասին էլ չասեմ) 3) Ուկրաինայում […]

Լուկաշենկոն խոստացել է նոր ընտրություններ անցկացնել

Նախագահական ընտրություններ Բելառուսում  կարող են տեղի ունենալ նոր Սահմանադրության ընդունումից հետո։ Այս մասին  Մինսկի  անիվների  գործարան այցի ընթացքում ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին հայտնել է Sputnik Belarus- ը: «Մենք պետք է ընդունենք  նոր Սահմանադրություն, ինչպես դուք էիք ուզում, նույնիսկ այլընտրանքային մտածողները դեմ չեն։ Դա պետք է ընդունվի հանրաքվեի միջոցով, որովհետև մենք նախորդ Սահմանադրությունը նույնպես ընդունել […]

Հայկ Մարությանը կթողնի՞ պաշտոնը․ ով կփոխարինի նրան․ «Հրապարակ»

«Արձակուրդի մեջ գտնվող Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի շուրջ օղակը սեղմվում է։ Թեպետ մի քանի անգամ գրվել է, որ նա ազատման դիմում է գրել, որն ինչ-ինչ պատճառներով չի ընդունվել, սակայն կորոնավիրուսի համաճարակն ընդհանրապես ակնհայտ դարձրեց, որ քաղաքապետը տեղում չէ։ Քաղաքապետարանի մեր աղբյուրներն ասում են, որ այժմ նրանից խիստ դժգոհ է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եվ համառ […]

Ռուբեն Հայրապետյանը օրինական է մանդատ ստացել. բացահայտում. «Ժողովուրդ»

«Դեռեւս օգոստոսի 5-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ մամուլի համապատասխան հրապարակումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե:Բայց պարզվում է՝ այդ հանձնարարությունը բավականին ուշացած է եղել ու անտեղյակ գործընթացներից: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ […]

ՍԴ անդամի թեկնածուն չպետք է լինի Բադասյանի առաջարկով․ «Իմ քայլի» պահանջը․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է Սահմանադրական դատարանի դատավոր դառնալու որոշումից հրաժարվել կառավարության թեկնածու Վահրամ Ավետիսյանը: Հիշեցնենք՝ երեկ հայտարարություն տարածելով նա հայտնել էր, թե Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարում է անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը՝ աննպատակահարմար։ Ինչպես հայտնի է, իշխող «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորների մեծ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀուլիսիՍեպտեմբերի