23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչի են արժանի Հայաստանի հպարտ քաղաքացիները

Top-news.am-ը գրում է. Top-news.am

Սեւանի շուրջ մեկ պտույտ անելուց հետո, տեսնելով ասֆալտապատվող գյուղական ճանապարհները, նորոգվող մանկապարտեզները, գիշերային լուսավորության լամպերը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անչափ կարեւոր հայտարարություն է արել Հայաստանի հպարտ եւ դուխով քաղաքացիների համար:

«Մեր կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, դա նաեւ ժողովրդի պատիվն է, որովհետեւ ժողովրդի, գործատուի պատիվն է նաեւ, թե ինքն իր ծառային, իր աշխատողին ոնց է վերաբերվում, եւ Հայաստանի ժողովուրդը պետք է ուրախանա, որ Հայաստանում գործում են նախարարներ, որոնք էդ պարգեւավճարի կարիքն ունեն, թալանով չեն զբաղված»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Հայ ժողովուրդ, այսուհետ, երբ տնից դուրս կգաք կոմունալները վճարելու, վարկերը փակելու, պարտքով փող ճարելու, նոր վարկ վերցնելու, գրավատուն մտնելու, ավտոմեքենան հերթական անգամ վաճառելու փորձ անելու, օրվա հացի խնդիրը լուծելու, երեխայի ուսման վարձավճարը մուծելու, ապա չմոռանաք ժպտալ, ուրախ լինել, չէ որ նախարարներն ու մարզպետները պարգեւավճար են ստանում եւ դրա կարիքն ունեն: Ոչինչ, որ դու էլ դրա կարիքն ունես, բայց դեռ դրան արժանի չես:

Կարեւորը քեզ համոզում են, որ դու ես տերը մարզպետի եւ նախարարի, բայց պարգեւավճար ստացող մարզպետն ու պատգամավորը նոր եւ շքեղ տուն է գնում, իսկ դու բնակարանդ ես գրավի տակ դնում, որ կենցաղային խնդիրները լուծես եւ նույնիսկ կորոնավիրուսային համավարակի ընթացքում ժամանակին մուծես վարկերդ ու կոմունալներդ:

Ի վերջո կարեւորը նախարարներն ու մարզպետներն են եւ, իհարկե, վարչապետը: Մի տխրեք, մի վհատվեք, այլ ուրախ եղեք, քանզի նախարարն ու մարզպետը պարգեւավճար են ստանում, եւ տնից դուրս եկեք լայն ժիտով, բարձր տրամադրությամբ եւ ոգեւորված վճարեք կոմունալները, վարկերը եւ հայթհայթեք օրվա հացը, եւ որ ամենակարեւորն է՝ մի մտածեք ձեր ցածր աշխատավարձի եւ եկամուտների մասին:

Ամեն դեպքում հիշեք, որ ուսուցչին քիչ են վճարում, կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարող բժշկին քիչ են վճարում, գյուղացուն չեն օգնում, որ խնայված միջոցներով մարզպետին, նախարարին ու պատգամավորին բարձր աշխատավարձ եւ պարգեւավճար տան, որ ձեր պատիվն ու տրամադրությունը բարձր լինի:

Իսկ ծեր կնոջը Փաշինյանի առաջ խոնարհելը մտնում է նախարարներով եւ մարզպետներով ուրախ լինելու կոնցեպտի մեջ. հանկարծ վատ-վատ բաներ չմտածեք: 

Վահրամ Գեւորգյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ