20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Լուկաշենկոն խոստացել է նոր ընտրություններ անցկացնել

Նախագահական ընտրություններ Բելառուսում  կարող են տեղի ունենալ նոր Սահմանադրության ընդունումից հետո։ Այս մասին  Մինսկի  անիվների  գործարան այցի ընթացքում ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին հայտնել է Sputnik Belarus- ը:

«Մենք պետք է ընդունենք  նոր Սահմանադրություն, ինչպես դուք էիք ուզում, նույնիսկ այլընտրանքային մտածողները դեմ չեն։ Դա պետք է ընդունվի հանրաքվեի միջոցով, որովհետև մենք նախորդ Սահմանադրությունը նույնպես ընդունել ենք հանրաքվեով», – նշել է նա՝ հավելելով, որ նոր օրենքի նախագծի վրա աշխատանքներն արդեն ընթանում են։

Լուկաշենկոյի խոսքով, նրան առաջարկվել է երկու տարբերակ, բայց նա մերժել է, քանի որ դրանք քիչ են տարբերվում գործողից:

Նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել կիսել իր լիազորությունները, «բայց ոչ ճնշման տակ, ոչ էլ փողոցում»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ