«Այդպիսի հայտարարությունը տգիտություն է». Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
168.am
168.am
Մեզ համար չափազանց կարեւոր հանգամանք է, որպեսզի ապահովվի ձեր եւ մնացածի անվտանգությունը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է ասուլիսը տեղի ունենում «Հարսնաքար» ռեստորանային համալիրում։ «Մեր թիմը երբ նախապատրաստվում էր ասուլիսին, շատ մանրամասն քննարկել է նաեւ ասուլիսի անցկացման վայրի հարցը։ Մենք շատ լավ գիտակցում […]
Բարև ձեզ: Մինչև ձեզ հետաքրքրող հարցերին պատասխանելը, նախ ցանկանում եմ հակիրճ ներածական խոսք ասել և առաջարկում եմ այն կցել նիստի պաշտոնական արձանագրությանը: Առաջին հերթին կասեմ, թե ինչու որոշեցի ընդունել ձեր հրավերը և գալ ու պատասխանել այստեղ հնչեցվելիք ցանկացած հարցի՝ չնայած իմ համախոհներից, քաղաքական թիմի անդամներից, աջակիցներից շատերը խնդրում էին օգտվել չգալու իմ իրավունքից […]
Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-ի երեկոյան հյուսիսային շրջաններում, 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի […]
«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խումբը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի հայրենակիցներ, Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքով պայմանավորված ազգային անվտանգությանը սպառնացող մարտահրավերները, այդ թվում՝ հարևան Ադրբեջանի և Թուրքիայի ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականությունը, ինչը թելադրում է առավել մեծ պատասխանատվություն՝ ազգային արժեքների պաշտպանության համատեքստում, գիտակցելով, որ երկրի ներքին և արտաքին հիմնախնդիրների լուծման, ինչպես […]
Օգոստոսի 18-ին ժամը 19։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ երկու քաղաքացի անցել են Հաղթանակ կամրջի ճաղավանդակը և ցանկանում են ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարները կանխել են քաղաքացիների (ինքնությունները չի […]
Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային պարտադրանքի պարագայում, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Ադրբեջանի որևէ ղեկավար երբեք կամովին չի համաձայնելու Լեռնային Ղարաբաղի անկախությանը։ ԼՂ հարցում սա է հաջողության չափման միավորը։ Մենք երբեք որևէ հաղթանակ մետրով կամ կիլոմետրով չենք չափել», – հայտարարեց Սերժ Սարգսյանը։
Տեսանյութը՝ 168․am-ի