23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2020

Հայկական տրագիկոմեդիայի բելառուսական տարբերակը․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Բելառուսների համար ընտրությունը վատի ու վատագույնի միջև է։ Ու քանի որ ժողովուրդը երբեք չի սխալվում, ուստի բելառուսները կընտրեն ․․․ վատագույն տարբերակը։ Մի տնից չենք, մի հալի ենք։ Դատելով ամենից՝ հեղափոխության դրսի մոդերատորներն ալարում են նոր սցենար մտածել։ Ինչո՞ւ մտածել, եթե «շտամպովկան» աշխատում է և «պիպըլ խավայետ»։ Ուշագրավն այն է, […]

Հայ-ռուսական իրական դաշնակցությունն այլընտրանք չունի. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ-ռուսական իրական դաշնակցությունն այլընտրանք չունի: Ուղիղ 10 տարի առաջ,2010 -ի օգոստոսի 20-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևը Գյումրիում բացեցին հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիրը` նվիրված 1855 թ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ նահատակված 156 ռուս մարտիկների հիշատակին: Հայ-ռուսական իրական դաշնակցությունն այլընտրանք չունի: […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 263 նոր դեպք, մահացել է 5 մարդ

Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 42 319 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 263-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 35 476 (+250) մարդ, այս պահին բուժվում է 5756 (-8) մարդ: Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1087 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 836 (+3), այլ պատճառներով՝ 251 (+2): Մեկ օրում մահացել է 5 մարդ:  Մահվան դեպքերի […]

Տնտեսական վիճակը ծանրանում է, իշխանությունը մանր-մունր հարցերով է զբաղված. «Փաստ»

«Նախորդ ամիսների համեմատությամբ կորոնավիրուսի համավարակի նոր դեպքերի թիվը սկսել է նվազել, և իշխանությունները փորձում են հանրությանը հավաստիացնել, թե գտնվում ենք համաճարակը հաղթահարելու ճանապարհին։ Այնուամենայնիվ, COVID-19-ի համավարակի լիարժեք հաղթահարման մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ ցանկացած պահի վարակի տարածման տեմպերը կարող են անկանխատեսելի բնույթ ստանալ, հատկապես, որ շուտով կրթական հաստատություններն սկսում են իրենց գործունեությունը։ Թվում […]

Զանգվածային կրճատումներ՝ «Գազպրոմ»-ում․ «Հրապարակ»

«Առաջիկայում Հայաստանի գործազուրկների բանակը կհամալրվի մի քանի հազարով։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում զանգվածային կրճատումներ են։ Ընկերության լրատվականից հստակեցրին․ «Նախատեսվում է շուրջ 1000 աշխատողների կրճատում, որն իրականացվելու է փուլային տարբերակով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների պատշաճ պահպանմամբ: Այդ առումով ընկերության կողմից աշխատանքներ են տարվում կրճատումների իրավական հիմքերը նախապատրաստելու համար»: Կրճատումների պատճառը հաստատված նոր սակագինն է, որն ավելի ցածր […]

Ոչ մի երկրում իշխող ուժը քննադատելու համար չի պախարակում ընդդիմությանը․ «Հրապարակ»

«Աշխարհի դեմոկրատական երկրները քաղաքական պայքարի հստակ համակարգ են ձեւավորել՝ կուսակցությունների միջոցով իշխանության գալու ուղին։ Մեկը կամ մի քանիսը կոալիցիոն կառավարման եղանակով գալիս են իշխանության, մյուսները զբաղեցնում են ընդդիմադիր դաշտն ու պայքարում հաջորդ ընտրություններում հաջողելու համար։ Ընտրությունների միջեւ ընկած ժամանակամիջոցում իշխող քաղաքական ուժը փորձում է լավ կառավարել եւ ընտրողին համոզել, որ լավ է կառավարում երկիրը։ Իսկ […]

Մաշտոցի պուրակի կառուցապատման թույլտվությունը տվել է Հայկ Մարությանը. Փաստինֆո

«Փաստինֆո»-ն գրում է․ «Մաշտոցի պուրակում խնդրահարույց սրճարանի կառուցման թույլտվության համաձայնությունը, տրվել է նոր իշխանությունների օրոք՝  ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանի անմիջական լիազորությամբ։  Այսպես՝ Օգոստոսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում  քաղաքապետը հերքել էր նորակառույց սրճարանի հետ իր մասնակցության փաստը՝ նշելով, թե  «Տաղավարները, որ պետք է կառուցվեին այն ժամանակ, հանրային ճնշմամբ, ուղղակի չթողեցին, որ պարոն Մարգարյանը թույլ տա՝ […]

Ամպագոռգոռ բառեր օգտագործելու փոխարեն փրկեք Սևանը․ Վարագյանը՝ նախարարին

Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սևանի ճահճացման հարցը շարունակում է մնալ անգործության դաշտում 2018-ին Սևանը ծաղկեց 3-րդ անգամ: Առաջին անգամ ծաղկման հետևանքը եղել է ջրի մակարդակի իջեցումը, երկրորդ անգամ՝ ձկնապաշարների ակտիվ սպառումը և հիմա բազմաթիվ պատճառներ էլ ունի: Ոչ մի քայլ չի արվում բուն պատճառի բացահայտման համար: Ես՝ որպես բնապահպան, բազմիցս առաջարկել եմ համալիր […]

Ժամանակին ասում էին` զարկվողը դավաճան է, հիմա պետք է ասել` մոռացողն է դավաճան». Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սերժ Սարգսյանն իսկական պետական գործիչ է, ով ճիշտ պահին խոսել ու լռել գիտի։ Այսօրվա ասուլիսը լուրջ ու ծանրակշիռ գործչի ասուլիս էր, որը դիտելուց հետո միայն մի միտք է տանջում. ինչո՞ւ պիտի իրենց կյանքը պետությանն ու հայրենիքին նվիրված մարդիկ ստիպված լինեն խոսել ու ապացուցել, որ արել են առավելագույնը հանուն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀուլիսիՍեպտեմբերի