22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 18, 2020

Նախարարին առաջարկում ենք մեկնարկել ՀՀ կրթության հայեցակարգային հստակ բարեփոխումներ. հայտարարություն

Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունն անթույլատրելի է համարում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տարվող ապազգային գործողությունները: Ուստի «ԿԱՄՔ»-ն առաջարկում է նախարար Արայիկ Հարությունյանին` մինչև սույն թվականի օգոստոսի 23-ը, ժամը 23:00-ն, մեկնարկել Հայաստանի Հանրապետության կրթության հայեցակարգային հստակ բարեփոխումներ: Այս մասին ասված է նախաձեռնության տարածած հայտարարության տեքստում: «Այս առիթով` հորդորում ենք անհապաղ կազմակերպել հանրային լսումներ, հրապարակային քննարկումներ […]

Որոշ ժամանակ առաջ հրապարակում «վարչապետ» գոռացողներին Նիկոլը հստակ բացատրեց, որ նրանցից մեկը չի ու չի էլ եղել. Աննա Մկրտչյան

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշ ժամանակ առաջ հրապարակում «վարչապետ» գոռացողներին Նիկոլը հստակ բացատրեց, որ նրանցից մեկը չի ու չի էլ եղել։ Տառացիորեն երեկ էլ փակեց պարգևավճարների հետ կապված դժգոհությունը։ Պարզվեց, որ ժողովրդի ուղղակի շահերից է բխում Նիկոլի ու իր խմբակի միլիոնների հասնող պարգևավճարների գրպանումը։ Թվում է, թե ինչու՞ պիտի […]

Թուրքիան խախտում է Հայաստանի իրավունքը՝ 27 տարի խոչընդոտելով նրա՝ դեպի ծով ելքի իրավունքի իրացումը. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության և ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյն անդրադարձել է Հունաստանին և Կիպրոսին սատարող ՀՀ ԱԳՆ հայտարարությանը և, ըստ էության, նշել, որ Հայաստանը պատկերացում չունի աշխարհագրությունից և դրանում իր տեղի մասին։ Ավելին, ըստ նրա, մենք իրավունք չունենք մեր […]

Առողջապահության փոխնախարարը 30 հազար դոլարանոց «Մերսեդես» է գնել․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը վերջերս 30.000 ԱՄՆ դոլար արժողության «Մերսեդես» է գնել և աշխատանքի է գնում թանկարժեք մեքենայով։ Նախարարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սմբատյանը այդ առիթով անգամ սեղան է գցել, խնջույքին մասնակցել է նաև նախարարը։ Նշենք, որ պաշտոնը ստանձնելու պահին (նա փոխնախարար է 9 ամիս) ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Սմբատյանը չի ունեցել […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 145 նոր դեպք, մահացել է 8 մարդ

Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է 41,846 կորոնավիրուսի դեմք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 145 -ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 34,982 (+327) մարդ, այս պահին բուժվում է -5787 հոգի։ Ընդհանուր առմամբ, կորանավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 832 դեպք, այլ պատճառով մահերի թիվը՝ 245  է ։ Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 մարդ: Այլ պատճառով մահերի թիվը՝ 1: Մահվան դեպքի վերաբերյալ […]

Ճիշտ են անում, որ ՀԴՄ չեն խփում, իսկ ինչու՞ է այդպես․ մաս 4-րդ

Չոր մարքեթինգ» սեմինարների շարքի հիմնադիր, գործարար Վահրամ Միրաքյանն արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, գրում է․ Ո՞վ է հարկեր տալիս, ո՞վ է աշխատատեղեր ստեղծում, ո՞վ է կազմակերպում արտահանումը, ո՞վ է հայկական ապրանքներ արտադրում, որի համար հպարտանում ենք, ո՞վ է վճարում պետական պաշտոնյաների աշխատավարձերը, մեքենաների, շարասյուների համար, ո՞վ է վճարում թոշակները, ո՞վ է տնտեսական գաղափարներն իրականացնում, ո՞վ է վճարում […]

Այ էսպես են կիրթ ձևով գողանում մեր մշակույթն ու ինքնությունը․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջաներեն վիքիպեդիան է։ Այ էսպես են շատ կիրթ ձևով գողանում ու յուրացնում մեր մշակույթն ու ժառանգությունն ու ինքնությունը։ Ըստ Գուգլ-թրանսլեյթի՝ «Մխիթար Գոշը Կովկասյան Ալբանիայի պատմության և մշակույթի հայտնի ներկայացուցիչներից է: Մխիթար Գոշը հեղինակ է մեծ թվով առակների, հայտնի Դատաստանագրքի, ալբանական ժամանակագրությունների և միակ ագրոգրաֆիկ գործի ՝ Գյանջալի […]

Ինչի են արժանի Հայաստանի հպարտ քաղաքացիները

Top-news.am-ը գրում է. Top-news.am Սեւանի շուրջ մեկ պտույտ անելուց հետո, տեսնելով ասֆալտապատվող գյուղական ճանապարհները, նորոգվող մանկապարտեզները, գիշերային լուսավորության լամպերը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անչափ կարեւոր հայտարարություն է արել Հայաստանի հպարտ եւ դուխով քաղաքացիների համար: «Մեր կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, դա նաեւ ժողովրդի պատիվն է, որովհետեւ ժողովրդի, գործատուի պատիվն է նաեւ, թե ինքն […]

Մենք կմնանք տգետ, մութ, ցուրտ եւ խավար. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի դեռ մեր երկրում ծեր մարդկանց ստիպում են,  կամ էլ՝ ծերերը ինքնակամ ուզում են «իշխանավորի» ոտքը պաչել, ճակատը պաչել, երկտակվել էդ «իշխանավորի» առաջ, մենք կմնանք տգետ, մութ, ցուրտ եւ խավար․․․Ցավալի էր տեսարանը․․․ Իսկ այդ տեսարանի հանրայնացնումը՝ ավելի քան ցավալի եւ դատապարտելի․․․»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված