05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Որոշ ժամանակ առաջ հրապարակում «վարչապետ» գոռացողներին Նիկոլը հստակ բացատրեց, որ նրանցից մեկը չի ու չի էլ եղել. Աննա Մկրտչյան

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որոշ ժամանակ առաջ հրապարակում «վարչապետ» գոռացողներին Նիկոլը հստակ բացատրեց, որ նրանցից մեկը չի ու չի էլ եղել։

Տառացիորեն երեկ էլ փակեց պարգևավճարների հետ կապված դժգոհությունը։
Պարզվեց, որ ժողովրդի ուղղակի շահերից է բխում Նիկոլի ու իր խմբակի միլիոնների հասնող պարգևավճարների գրպանումը։
Թվում է, թե ինչու՞ պիտի Նիկոլի փաստաթղթավորված կաշառքի փաստից ժողովուրդը գոհ լինի։
Ասեմ.

Քաղաքացիների հետ բեմադրություններից հետո ժողովրդի անունից անընդհատ ցնցող սուտ մտքերի շարադրանքի նպատակը մեկն է։
Երկրից տանել հնարավորինս շատ։ Երկրից տանել այն ամենն ինչ հնարավոր է։ Տանել, ու ոչ միայն պարգևավճար։

Հ.Գ. Նիկոլի իշխանազավթման մասնակիցներ և Նիկոլի իշխանությունից պարգևավճար ստացողներ, գիտենք, որ ձեր կողմից հյուսված ստերի մի մեծ չափաբաժին է հաշված ժամեր հետո հօդս ցնդելու, աշխատեք առանց հոգեխանգարմունքի սպասել Նախագահի Սերժ Սարգսյանի ասուլիսին»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ