03 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Նախարարին առաջարկում ենք մեկնարկել ՀՀ կրթության հայեցակարգային հստակ բարեփոխումներ. հայտարարություն

Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունն անթույլատրելի է համարում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տարվող ապազգային գործողությունները: Ուստի «ԿԱՄՔ»-ն առաջարկում է նախարար Արայիկ Հարությունյանին` մինչև սույն թվականի օգոստոսի 23-ը, ժամը 23:00-ն, մեկնարկել Հայաստանի Հանրապետության կրթության հայեցակարգային հստակ բարեփոխումներ: Այս մասին ասված է նախաձեռնության տարածած հայտարարության տեքստում:

«Այս առիթով` հորդորում ենք անհապաղ կազմակերպել հանրային լսումներ, հրապարակային քննարկումներ հայեցի դաստիարակության, հայոց լեզվի և հայոց պատմության, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու պատմության դասավանդման մասնագետների և բուհերի ուսանողների հետ:

Եթե նշված ժամկետում նախարարը չբավարարի մեր պահանջը, մենք պատրաստվում ենք նախաձեռնել նրա հրաժարականի պահանջի անժամկետ պայքար, որի հնարավոր բոլոր հետևանքների ողջ պաասխանատվությունը ընկնում է ՀՀ կառավարության խղճի վրա», – ասված է հայտարարության մեջ։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ