23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2020

Այս իշխանությունն ունակ չէ հասկանալ, որ արհավիրքի դիմաց ենք, ու որ այլ տիպի լուծումներ են պետք. Արթուր Վանեցյան. «Առավոտ»

Aravot.am-ը ներկայացնում է հարցազրույց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ: – Պարոն Վանեցյան, երեկ Դուք Վանաձորում էիք՝ «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը, տեսանք, որ շփվում էիք կուսակիցների, ժողովրդի հետ, ո՞րն էր մարդկանց ամենահուզող հարցը Ձեր շփումների ընթացքում: – Մարդկանց հուզող խնդիրները շատ են և տարբեր` սկսած խաբված լինելու զգացողությունից մինչև համաճարակի պայմաններում անպաշտպան լինելը՝ և հոգեբանական, […]

Մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 697 նոր դեպք, մահացել է 15 մարդ. Փաշինյան

Հայաստանում հունիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 11 221 դեպք (հունիսի 3-ին՝ 10524): Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 697-ով, ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, կորոնավիրուսից մեկ օրում գրանցվել է 6 մահ, ևս 9 մահ գրանցվել է այլ պատճառներով։ «Հիվանդների 75 տոկոսը հիվանդությունը տանում են ասիմպտոմ, սակայն մնացած 25 տոկոսը ունեն ինտենսիվ […]

«Նիկոլ Փաշինյանը մի բան պետք է անի՝ հրաժարական տա, քանի որ այս ամենի միակ մեղավորն ինքն է»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն և մեղավորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ «Երբ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ասում է՝ բոլորս էլ մեղավոր ենք, թող բոլորին չխառնի այս ամենին, միակ պատասխանատուն ինքն է։ Ինքն օրինակ է ծառայել ժողովրդին։ Երբ հանրահավաք էր անում, մենք ասում էինք՝ չի կարելի, երկրում նման […]

Պոռոտախոսության ժամանակներն անցել են, լրջացե՛ք․ Հովհաննես Սահակյանը՝ իշխանությանը

        ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ խոսել ենք երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ի կողմից ընդունված «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու փաթեթի մասին: Մանրամասները՝ տեսանյութում. hayeli.am

Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակներ կրելն այսուհետ լինելու է պարտադիր. Ավինյան

Պարետատան նիստին որոշվել է, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր, նիստի ավարտից հետո ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ «Բացառություն են կազմելու մինչև վեց տարեկան երեխաները», – ասաց նա։ Ավինյանը նշեց, որ որոշ դեպքեր ուղղակի թողնված են բանական մոտեցմանը։ «Ես կարծում եմ, որ այս առումով մենք […]

«Այնուամենայնիվ, դիմակդ դի՛ր սիրելի հայրենակից». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այնուամենայնիվ, դիմակդ դի՛ր սիրելի հայրենակից. Այսօր վարչապետի լայվը, կորոնավիրուսի դեմ ձախողվող պայքարում մեղավորների փնտրտուքի ու անհատական պատասխանատվության մասին էր։ Ճիշտ է ասում Փաշինյանը, որ մեր ժողովուրդը կարգուկանոն չի պահում, որ ժողովուրդը կառավարության ու պարետատան որոշումներին չի ենթարկվում, և չի հարգում դրանք։ Իսկ առանց դրա՝ […]

«Ի՞նչ մի կոկորդիլոսի արցունքներ եք թափում պետականության շահի համար». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ մենք կոնսոլիդացիայի ու կորոնավիրուսը միասնաբար հաղթահարելու կոչեր էինք անում, Փաշինյանը սամասուդով էր պատասխանում։ Հատուկ Նիկոլի ու հանկարծ պետական շահն ու կորոնավիրուսի վտանգը գիտակցած իշխանության ներկայացուցիչներին հիշեցնեմ, որ դեռ մինչև արտակարգ դրության հայտարարումը, իսկ ավելի ճիշտ՝ մարտի 15-ին, կորոնավիրուսը միասնաբար հաղթահարելու, համերաշխություն ձևավորելու ու ներքաղաքական […]

Պարոն վարչապետ, ուժային կառույց պետք չէ, առողջապահական կառույց է պետք․ բժիշկ

Մենք հիմա գտնվում ենք մի պրոցեսի մեջ, որն անխուսափելի է, բնական է, և հիմա մեզ հետ ավելի վատ պրոցեսներ են կատարվում, բայց մենք բոլոր խնդիրները դրել ենք մի կողմ ու տեսնում ենք, որ կորոնավիրուսից մահերը շատ են: Ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ ասաց բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը։ «Վարչապետը նույն ժամանակ խոստովանում էր, որ ինքը կորոնավիրուսով է […]

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Քրեակատարողական ծառայությանը. Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահանջում է վերացնել իր տեսակցությունների սահմանափակումները։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյաննը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ քրեակատարողական ծառայության՝ պահանջելով որևէ կերպ չսահմանափակել նրա տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները, ու պարտավորեցնել ՔԿԾ-ին՝ վերացնել առկա սահմանափակումները։ Այս գործով երկրորդ նախագահի ներկայացուցիչն է փաստաբան Հայկ Ալումյանը։ Հայցադիմումը դատարան մուտք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի