17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2020

Փաստորեն կբուժեն նրանց, ովքեր բուժվելու ավելի մեծ շանս ունեն, իսկ ովքեր չունեն՝ կթողնեն, որ մահանան. Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.   Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առողջապահական համակարգը ճկվել է և կան հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց չեն կարողանում հոսպիտալացնել, քանզի ֆիզիկական կարողությունները չեն բավականացնում։ Փաստորեն, մեր առողջապահական համակարգը այսօրվանից պաշտոնապես անցնում է, ինչպես առողջապահության նախարարն ասաց, հիվանդների սորտավորման։ Կբուժեն նրանց, ովքեր բուժվելու ավելի մեծ շանս ունեն, […]

Կառավարությունը ցուցադրաբար արհամարհում է բոլոր ռացիոնալ առաջարկները և խորհուրդները

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Դիմում եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին Դիմում եմ ԱԱԾ պետ Էդուարդ Մարտիրոսյանին Դիմում եմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին Դիմում եմ մեկ հարցով։ Հայաստանի՝ համաճարակով պայմանավորված վիճակն աղետալի է։ Վերջին օրերի ցուցանիշները մի շարք կոպիտ սխալների արդյունքն են։ Իրավիճակը վատթարանում է օր օրի։ Մարդկանց անհասանելի են թեստերը, […]

Գործում դիլետանտ, մեծամիտ և ինքնահավան. Դավիթ Խաժակյանը` Արսեն Թորոսյանի մասին

Երևանի ավագանու «Լուսա» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադարձել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Գրառման մեջ ասվում է. «Առողջապահության նախարարը այս իշխանությունների սիմվոլն է` գործում դիլետանտ, մեծամիտ և ինքնահավան: Իշխանության սիմվոլն է, քանի որ շատերն էին իր հետ հույս կապում ոլորտի զարգացման հարցում, իսկ այսօր ունենք այն, ինչ ունենք: […]

Երեք օր փորձեցինք հասկանալ Ստեփանակերտում և հարակից շրջաններում «5-րդ ալիքի» հեռարձակումը դադարեցնելու պատճառները. այն, ինչ փաստեցինք, տհաճ է. Հարություն Հարությունյան

Ես հասկանում եմ, որ այսքան՝ հայտնված խնդիրների մեջ, այն խնդիրը որի մասին ուզում եմ տեղեկացնել, չնչին է: Կարծես մի անտեսանելի ձեռք Հայաստանում և Արցախում քանդում է ամեն ինչ, Facebook-ի իր էջում գրել է «Հինգերորդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը։  «Բայց այդ ձեռքը մենք բոլորս տեսնում ենք, շատերը ուղղակի չեն ուզում հավատալ: Շատերը արդեն զզվել են […]

Վերաքննիչ քրեական դատարանը վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը, տեղեկացնում է Միքայել Մինասյանի փաստաբանական խմբի անդամ Միհրան Պողոսյանը։ «Այն մասին, որ Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի ակտը ծայրահեղ ապօրինի էր, խոսել ենք բազմիցս։ Ցանկացած […]

Պարոնայք իշխանավորներ, գործադուլի մե՞ջ եք, դեպրեսիայի՞, թե՞ խումհարի․ Ենոքյան

Աղասի Ենոքյանը գրում է․ «Կառավարության մոտեցումը համաճարակին մնում է նույնը՝ քաղաքացիներն են մեղավոր։ Անկախ նրանից, թե ինչպիսի փաթեթավորմամբ է այն մատուցվում՝ ջղային լայվով, թե ժպիտով, միեւնույնն է, մեղավորը քաղաքացիներն են։ Դա է վկայում նաեւ նոր, իբր ավելի նպատակաուղղված պայքարի փուլը, որը կրկին արտահայտվեց դիմակների ավելի լայն պարտադրմամբ ու այդ ամենի նկատմամբ ավելի խիստ հսկողությամբ։ Դիմակների […]

Երկրում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, Դուք էլի չեք լրջանում․ Դուք մեղավոր չեք, Ձեզ այդ պաշտոնը վստահողն է մեղավոր․ Անի Սամսոնյանը՝ Արսեն Թորոսյանին

Երբ մարդիկ անհանգստանում էին մոտեցող համավարակով, Դուք ծիծաղում էիք, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: «Առողջապահության հարգելի նախարար Արսեն Թորոսյան, իսկապես գովելի է այն փաստը, որ ունենալով Ձեզ պես ոլորտի ոչ կոմպետենտ և անլուրջ պատասխանատու, բժիշկները և բուժաշխատողները կարողանում են համբերատար և ամբողջ ուժերով կատարել իրենց առաքելությունը: Երբ մարդիկ անհանգստանում էին […]

«Քանի դեռ Նիկոլը չի հեռացել, մեղավորը միշտ ժողովուրդն է լինելու». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատասխանատվության իսպառ բացակայություն եւ վիրուսի բարգավաճում Պատասխանատվություն բառը վերջին օրերին չափազանց շատ է լսվում, եւ՝ տեղին․․ Շատերի համար է ակնհայտ, որ մեր երկրում գործող իշխանությունը, վարչապետի գլխավորությամբ, օրենսդիր մարմինը, դատականը եւ այլք, չունեն պատասխանատվության զգացողություն։ Անպատասխանատվության բոլոր թելերը տանում են դեպի Նիկոլ Փաշինյան, քանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված