17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2020

«Նիկոլը շատ է վախենում կորցնել իշխանությունը ու այդ վախը անբուժելի է». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարբեր պետական մարմիններից, կազմակերպություններից լուրեր եմ ստանում, որ աշխատակիցներին, պետծառայողներին հերթով կանչում են և ազատման դիմում գրել են տալիս, սակայն առանց ամիս-ամսաթվի: Ինձ դիմած մի խումբ աշխատակիցներ, որոնց առաջարկել են կամ նմանատիպ դիմում գրել, կամ հենց այդ պահից հեռանալ աշխատանքից, պնդում են, որ իրենց թավշիստ-ղեկավարները նաև […]

Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. Վերաքննիչ դատարանը մերժել է Դատախազության բողոքը

ՀՀ Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի մերժել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ Դատախազության ներկայացված բողոքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը։ Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի՝ Հայաստան վերադառնալու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու հարցին, Մակինյանն […]

Շատ բարիդրացիական աշխատանքային ռեժիմ է. ԲՀԿ պատգամավորը՝ ԼՀԿ գործընկերների հետ բանակցությունների մասին

Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, չեն մասնակցել Սահմանադրական փոփոխությունների նախագծի  քննարկմանը՝ հայտարարելով, որ այն հակասահմանադրական է: ԲՀԿ-ն նաև ստորագրահավաք է սկսել՝ օրենքի սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում վիճարկելու համար: Քանի որ պակասում է 2 ստորագրություն, նրանք դիմել են ԼՀԿ–ին: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մինչ այս պահն իր որոշման մասին չի հայտնել: Խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը […]

Տղա ջան, ով ինչից խոսի, Դու տանձ ու խնձորից, կանեփից ու մետանֆիտամինից խոսա․ Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը մի կնոպկա սեղմող ունի՝ Արթուր Հովհաննիսյան, որին ժամանակին պլանի գործով բերման են ենթարկել ոստիկանություն, հետո գործը մի կերպ փակել են: «Կայֆ ծախող» սույն պերսոնաժն առանց ամոթի ասում է, որ «Հրայր Թովմասյանը պետք է ամաչի տարիներ շարունակ կեղծված ընտրությունները լեգիտիմացնող ՍԴ-ի համար»: Հիմա սրա նմաններին ի՞նչ ասես. […]

Հակահամաճարակային կանոնները պահելու առումով իրավիճակը շարունակում է մնալ լարված. ՀՀ վարչապետ

Ուզում եմ պայմանավորվենք, որ «լոք դաուն»-ի քաղաքականությանը վերադառնալու անհրաժեշտություն չունենանք, ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սրա համար հարկավոր է մեկ բան, որ մենք պահենք հակահամաճարակային կանոնները», – ասաց նա։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մայիսի տվյալները լավատեսություն են ներշնչում, որ բավականին արագ որոշակի վերականգնում կունենանք։ «Տնտեսական առումով մայիսին մերքաղաքականությունը հսկայական էֆեկտ է ունեցել, բայց, […]

Ինստիտուտը թեստերի արտադրության համար դեռևս որևէ գումար կառավարությունից ՉԻ ՍՏԱՑԵԼ. Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ապրիլի 6. Նիկոլը հերթական լայվի ժամանակ հայտարարեց, որ «արդեն 550 հազար դոլարի հատկացում է կատարվել Մոլեկուլային կենսաբանության ինսիտուտին» նոր կորոնավիրուսի թեստերի տեղական արտադրություն սկսելու համար։ Մայիսի 20-ից սկսած, երբ հայտարարվեց, որ անհրաժեշտ հումքն արդեն Հայաստանում է, տարբեր պաշտոնյաներ տարբեր առիթներով տեղական թեստերից խոսելիս այնպես էին ներկայացնում, կարծես օրերի, […]

Վահե Էնֆիաջյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը կորոնավիրուսով է վարակվել։ «Հարգելի հայրենակիցներ, հանձնել եմ COVID-19-ի թեստ, քիչ առաջ տեղեկացա, որ թեստի պատասխանը դրական է։ Պետք է նշեմ, որ ինքնազգացողությունս լավ է, այս պահին որևէ անհանգստացնող գանգատ չունեմ», – ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավորը։

Նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, որ ԱԺ-ն չի կարող օրենք ընդունել, որն ԱԺ-ին ու իր անդամներին է վերաբերվում. Ստեփան Դանիելյան

Վարկած է շրջանառվում, որ Սահմանադրական Դատարանը չի կարող քննել մի գործ, որն իր անդամներին է վերաբերվում, այսինքն կա շահերի բախում: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Նա գրել է. «Նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, որ ԱԺ-ն չի կարող օրենք ընդունել, որն ԱԺ-ին ու իր անդամներին է վերաբերվում:  Օրինակ, չի կարող բարձրացնել պատգամավորների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված