Պարտադիր չի միագամից բոլորդ վեր կենաք ու վազեք դեպի դռները, ժողովուրդ․ ԱԺ նախագահը նկատողություն արեց դահլիճը լքող գործընկերներին
Խորհրդարանն արտահերթ նիստում քվեարկության դրեց քննարկված նախագծերը, որից հետո մեկնարկեց ԿԸՀ տարեկան հաշվետվությունը։ Մինչ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը կմոտենար ամբիոնին՝ պատգամավորները շտապեցին լքել դահլիճը, ինչին ԱԺ նախագահն արձագանքեց․ «Դահլիճում լռություն, պարտադիր չի միագամից բոլորդ վեր կենաք ու վազեք դեպի դռները, ժողովուրդ»։ «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ արձագանքեց․ «Կորոնավիրուսից ենք պաշտպանվում»։