23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2020

Եթե Սերժ Սարգսյանը գտնում է, որ ես իր ընկերն եմ, ուրեմն մեծ գոհունակությամբ ասում եմ այո. Լևոն Յոլյան

Եթե Սերժ Սարգսյանը գտնում է, որ ես իր ընկերն եմ, ուրեմն մեծ գոհունակությամբ ասում եմ այո, նայած ընկեր ասելու տակ դուք ինչ եք տեսնում,- այս մասին այսօր` հունիսի 25-ին, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը՝ ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հարցին, հետո էլ տեղից արձագանքին, թե արդյո՞ք նա եղել […]

«Ամենավտանգավորը Նիկոլավիրուսնա, այ էդ բացիլը մեր հասարակությունը պառակտում ու քայքայում է ներսից». Կարինե Աճեմյան

ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար Կաինե Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտ ես, կորոնավիրուսը չի մեր ամենամեծ պրոբլեմը, Նիկոլ, դա էլ մի օր կհաղթահարենք, չնայած առանց քեզ ավելի արագ ու հեշտ դա կանեինք, ամենավտանգավորը Նիկոլավիրուսնա, այ էդ բացիլը մեր հասարակությունը պառակտում ու քայքայում է ներսից։   Ոնց որ կատաղությունից արդեն մարդկանց բախումների տանելու կոչերդ ավելանում […]

Եթե պատգամավորների 50 տոկոսն էլ վարակված լինեն, Աժ նիստերը պետք է կայանան․ Աղազարյան

Մինչ խորհրդարանը լծված էր սահմանադրական կարգի տապալում համարվող օրինագծի քննարկմամբ, համավարակը իր ճիրաններն է առնում նաև իշխող ուժի տասնյակ պատգամավորների։ Սակայն այս պայմաներում էլ ԱԺ-ն շարունակում է արտահերթ աշխատանքները։ «Իմ քայլի» պատգամավոր  Հովիկ Աղազարյանի խոսքով, պատգամավորի աշխատանքը և հատկապես մասնակցությունը նիստերին, շատ կարևոր է․ «Իմ վրա բերեմ օրինակը․ վերջին ժամանակներս մի թեթև մրսածություն եմ ունեցել։ […]

Վերաքննիչը Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ. ՔԿ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որը բողոքարկվել էր: Այդ մասին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՝ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան […]

Էդմոն Մարուքյանը հանդիպումներ է ունեցել իշխանության հետ կենտրոնում գտնվող նորակառույցում․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը արդեն տեւական ժամանակ է քննարկումների մեջ է իշխող քաղաքական ուժի օրենսդիր մարմնի ղեկավարության հետ։ Հանդիպումները կրել են պարբերական բնույթ՝ 2018թ. օգոստոսից սկսած՝ Երևանի կենտրոնում գտնվող նորակառույց շենքերից մեկի բնակարանում, մշտապես ստորգետնյա ավտոկայանատեղիում կանգնելու և առանձին վերելակով բարձրանալու հնարավորությամբ։ Հանդիպումներին մասնակից է եղել նաեւ ԱԺ փոխնախագահներից […]

Դուք հրաժարվեցիք Ձեր պարտականության կատարումից և վստահ եմ նույնիսկ դիսկոմֆորտի մեջ չեք. Վարդեւանյանը՝ Մարուքյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երբ Էդմոն Մարուքյանը իրավացիորեն հստակ արձանագրում է, որ ապօրինի գործընթաց է տեղի ունեցել, բայց դրա հետ մեկտեղ Ռոբերտ Քոչարյանի գործը որպես պատրվակ է օգտագործում, և ոչինչ ուղղակի ոչինչ չի ձեռնարկում, հենց դրանով էլ քաղաքականացնում է այս գործընթացը, իսկ մեզ դրանում մեղադրելը մեղմ […]

ՍԴ-ից դիմումը հետ վերցնելը Քոչարյանի փաստաբանների կողմից սխալ քայլ էր. Էդմոն Մարուքյանը

Մեր դիրքորոշումը հայտնելուց հետո որեւէ իրողություն չի փոխվել, որեւէ գնդակ չի նետվել մեր դաշտ: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարեւանյանը հայտարարել է, որ իրենք իրենց քայլն արեցին, հիմա տեսնենք, թե «Լուսավոր Հայաստանն» ինչ կորոշի, դրանով գնդակը նետելով ԼՀԿ-ի […]

Հորդորում ենք դուրս չգալ լիազորությունների շրջանակից. ՍԴ 4 դատավորները՝ Արդարադատության նախարարին

Սահմանադրական դատարանը հրապարակել է ՍԴ 4 դատավորների հայտարարությունը Արդարադատության նախարարի հայտարարության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ. «Ի պատասխան Արդարադատության նախարարի հայտարարության՝ երկու օրից ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման եւ եւս երեք դատավորի պաշտոնանկ արվելու վերաբերյալ, մենք, ներքոստորոգրյալներս, հայտնում ենք. Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման եւ գործունեության կարգը` Սահմանադրությամբ եւ […]

Աննկարագրելի իրավական անգիտությունը ոչնչացնում է տարրական տրամաբանությունը. Արծվիկ Մինասյան

Հակասահմանադրական և հակապետական գործողությունների արդյունքում, քաղաքական իշխանությունը և նրան ձայնակցող հանրային գործիչներն ու վայ իրավաբանները հայտարարում են, որ «վե՛րջ, այլևս սահմանադրական դատարանում իշխանափոխությունն առկա իրողություն է». նույնիսկ պաշտոնակռիվ է սկսվել, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։ «Այս բացահայտ անօրինական պայքարը ծավալող իշխանության ներկայացուցիչները չեն էլ գիտակցում, որ իրենց փնթի գործողություններն ու սահմանադրական իրավունքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի