23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 17, 2020

Գագիկ Ծառուկյանի դեմ կատարվողը ոչ միայն քաղաքական գործընթաց է, այլև ամբողջովին քաղաքական դրդապատճառներ ունի. Արա Սահակյան

Իշխանությունն, ըստ ամենայնի, ունի իր սցենարը, որի անունն է հասարակական պառակտման խորացում, «Կենտրոն» հեռուստաալիքի եթերում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը: Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և անձամբ դրա առաջնորդի շուրջ վերջին օրերի զարգացումներին՝ բանախոսը նկատեց՝ իշխանությունները ԲՀԿ-ի հետ սկսեցին վարվել շինծու մեղադրանքներով, ինչը կանխատեսելի էր: «Իշխանությունն արդեն կորցրել է իրականության ադեկվատ ընկալման ունակությունը, և […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 544 նոր դեպք, մահացել է 12 մարդ

Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 18033 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 544-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 6814 (+243) մարդ, այս պահին բուժվում է 10818-ը (+289)։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 401 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 302 (+9), այլ պատճառներով՝ 99 (+3): Այսպիսով մեկ օրում մահացել է 12 մարդ:

«Բոյկոտում ենք». ԲՀԿ-ն լքեց ԱԺ նիստերի դահլիճը

Հաշվի առնելով երեկ տեղի ունեցած իրավական եւ քաղաքական «բեսպրեդելը» ԲՀԿ խմբակցությունը բոյկոտում է ԱԺ նիստը եւ հենց հիմա լքում ենք նիստերի դահլիճը: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Նա, մասնավորապես, նշեց. «Ես ցավում եմ, որ մեծամասնությունը, որն իշխանության եկավ ժողվրդավարական արժեքները վերականգնելու, Հայաստանում մարդու խոսքի եւ կարծիքի իրավունքը հարգելու […]

Քաղաքացին քիչ է տուգանվելու «մատերիալ» էր, հիմա էլ դառնում է հարկման «մատերիալ»․ 168․am

168.am-ը գրում է․ «Սոցիալական իրավիճակը երկրում լարվում է։ Ու այդ պայմաններում՝ փոխարենը մտածելու մարդկանց եկամուտներն ավելացնելու մասին, կառավարությունը պատրաստվում է մի բան էլ մեծացնել հարկային ճնշումը։ Նախատեսում է դա անել՝ ինչպես գույքահարկի, այնպես էլ՝ եկամուտների համատարած հայտարարագրման ներդրման միջոցով։ Հերթում է նաև առողջապահության 6 տոկոսանոց հարկը։ Ու դեռ հայտնի չէ, թե դրանից հետո ինչ այլ […]

«Հուզված էի, կներեք». Արման Աբովյան

Այս օրերի թոհուբոհի մեջ մի տեսակ հետաքրքիր զգացում ունեմ. նայում եմ եւ վերլուծում եմ այն իշխանավորներին ( կապ չունի պատգամավոր են, կառավարությունից են) եւ ուղղակի ապշում եմ, թե որքան են իրենց պահելաձեւը, քաղաքական սկզբունքները, մտածելակերպը տրանսֆորմացրել ակնհայտ ստի եւ էժան փիար քարոզի` ընդամենը երկու տարվա ընթացքում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ […]

«Իմ քայլում» խնամքով «աշխատել էին» կասկածելի պատգամավորների հետ․ «Փաստ»

«Երեկ ԱԺ-ն հավանություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդություններին։  Ավելի ստույգ, ոչ թե Ազգային ժողովը, այլ միայն Նիկոլ Փաշինյանի խմբակցությունը: Ու թեպետ արտաքուստ խմբակցությունը քվեարկել էր միաձայն, սակայն իրականում բավականին խորքային խնդիրներ են եղել: «Փաստ» թերթի տեղեկություններով, նիստից առաջ խնամքով «աշխատել […]

87 ձայնը նշանակում է քաղաքական պատվեր. Գևորգ Պետրոսյան․ «Հրապարակ»

«Ինչո՞ւ չմասնակցեցիք երեկվա նիստին՝ հարցրինք Գեւորգ Պետրոսյանին։ «Վատառողջ եմ»։ Ասում են՝ Ձեր վրա կոմպրոմատ կա․ դա՞ է պատճառը։ «Ի՞նչ կոմպրոմատ»: ԲՀԿ նիստին Ծառուկյանը Ձեզ ու Բագրատյանին զգուշացրել էր` «լեւի քիչ գնացեք»։ «Դե, եթե լեւի գնալը կոմպրոմատ ա, թող հավաքեն։ Չէ, իսկապես, լավ չեմ՝ պառկած եմ, բայց հետեւում էի քննարկումներին, գնահատականս այն է, որ գլխավոր դատախազն […]

Իշխանությունը լրագրողներին լռեցնելու համար օգտագործում է ոստիկանությանը. Մեդիա պաշտպան

Իշխանությունը լրագրողներին լռեցնելու համար օգտագործում է ոստիկանությանը: Այս մասին գրված է «Մեդիապաշտպան»-ի ֆեյսբուքյան էջում: «Գագիկ Ծառուկյանի` ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո, լրագրողներն՝ իրենց մասնագիտական աշխատանքը կատարելիս, բռնության են ենթարկվել ոստիկանների կողմից։ Այսպիսով՝ տապալվել է Գագիկ Ծառուկյանի մամուլի ասուլիսը և, փաստացի, լրագրողները չեն կարողացել անխոչընդոտ իրականացնել իրենց մասնագիտական գործունեությունը, իսկ հասարակությունը զրկվել է լիարժեք տեղեկատվություն ստանալու […]

Հայկական հեղափոխությունը խժռում է իր դաշնակիցներին. «Կոմերսանտ»

Կոմերսանտ» թերթը անդրադարձել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցի վերաբերյալ տեղի ունեցած քվեարկությանը: «Պարոն Ծառուկյանին մեղադրում են 2017 թվականներին ընտրողներին կաշառելու մեջ, սակայն ինքը՝ քաղաքական գործիչը և նրա համակուսակիցները վստահ են, որ իրականում նրան հետապնդում են Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը պահանջելու համար: Մինչդեռ 2018 թվականի «թավշյա հեղափոխության» ժամանակ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը աջակցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված