17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Հուզված էի, կներեք». Արման Աբովյան

Այս օրերի թոհուբոհի մեջ մի տեսակ հետաքրքիր զգացում ունեմ. նայում եմ եւ վերլուծում եմ այն իշխանավորներին ( կապ չունի պատգամավոր են, կառավարությունից են) եւ ուղղակի ապշում եմ, թե որքան են իրենց պահելաձեւը, քաղաքական սկզբունքները, մտածելակերպը տրանսֆորմացրել ակնհայտ ստի եւ էժան փիար քարոզի` ընդամենը երկու տարվա ընթացքում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը»:

Նա, մասնավորապես, նշել է. «Ի՞նչն է պատճառը, որ հեղափոխություն արած ուժը փաստացի դավաճանեց իր իսկ սկզբունքներին`ժպիտը երեսին մեկնարկ տալով լայնածավալ քաղաքական հետապնդումներին` հիմնված ստի եւ նենգափոխություն վրա, ինչը ստիպեց իրենց մեկ օրում կուրանալ եւ խլանալ, «չտեսնել» ակնհայտ բռնությունը եւ «չլսել» հասարակ մարդկանց ձայնը:

Ի՞նչը ստիպեց իրենց` «մարդը ամենամեծ արժեքն է» կարգախոսը շուրթերին, ցեխի մեջ նետել արդարությունը եւ ճշմարտությունը։
Ասում են, որ բոլոր հեղափոխությունները խժռում են իրենց զավակներին, միգուցե դա է պատճառը, անկեղծ չգիտեմ։
Հ.Գ.
Եվ կներեք, որ երեկ շփոթվեցի, երբ ասացի, որ «Սպանել վիշապին» գիրքը գրել է Բերտոլդ Բրեխտը, հուզված էի կներեք, գիրքը գրել է Եվգենի Շվարցը եւ խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, որոնք կուրացել են եւ խլացել անպայման կարդալ այդ գիրքը, շատ բան պարզ կդառնա «հեղափոխական» իշխանությունների գործելաոճի տրամաբանության մեջ։
Հ.Գ.Գ.
Չեմ վախենում եւ չեմ լռելու»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ