23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2020

Ճգնաժամը նոր-նոր սկսվում է․ առնվազն մինչև մյուս տարվա մայիս ունենալու ենք կորոնավիրուսային ճգնաժամ․ վարչապետ

Մենք չունենք սոցիալական կոլապս, մինչդեռ ճգնաժամը նոր է սկսվում, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀՀ կառավարությունը, այդ թվում՝ ԱԺ օգնությամբ կարողացել է կորոնավիրուսային սոցիալ տնտեսական ճգնաժամը պահել կառավարելիության շրջանակում։ Սա չի նշանակում, որ ՀՀ քաղաքացիները շարունակում են ապրել նույն կերպ, ինչպես ապրել են հունվարին կամ փետրվարին։ Սա նշանակում է, որ մենք, բարեբախտաբար, չունենք սոցիալական կոլապս […]

ՀՀ ոչ մի ղեկավար այդքան մանրամասն Ղարաբաղի հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, ինչքան՝ ես. Նիկոլ Փաշինյան

ՀՀ ոչ մի ղեկավար այդքան մանրամասն Ղարաբաղի հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, ինչքան ես եմ հայտնել, ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ՀՀ ոչ մի ղեկավար այդքան հաճախ Ղարաբաղի հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, ինչքան ես: ՀՀ ոչ մի ղեկավար Ղարաբաղի հարցի կապակցությամբ այնքան հրապարակային և թափանցիկ չի եղել, ինչքան ես եմ եղել: […]

Ովքեր փորձեն խոչընդոտել, կհայտնվեն քաղաքական լուսանցքից դուրս․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Այս օրերին մեր հասարակության ամենաքննարկվող թեմաներից մեկը սպասվող կադրային քաղաքականությունն է, ինչը շատ բնական եմ համարում: Հանրային իշխանության ձևավորումը շարքային քաղաքացու համար, բացի սովորական հետաքրքրասիրությունից, նաև սպասելիքներ է, որոնց արդարացումը մեծապես պայմանավորված է լինելու գործի պատասխանատուներից: Այս հարցում նորից ուզում եմ […]

Այո, կա կասկած, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կոնտակտավոր անձ է. Արարատ Միրզոյանը՝ դիմակներ բաժանելու մասին

ԱԺ դահլիճի մուտքի մոտ ձեռնոց ու դիմակ ստանալու այս խստացումների իմաստը ո՞րն է. եթե մարդ կա հիվանդ, ասենք թող չգան, կամ բոլորս գնանք թեստ հանձնենք: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում հարց բարձրացևրեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նկատելով, որ նիստը վարող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ոչ դիմակ ունի, ոչ ձեռնոց: «Ինչի համար է այս […]

Արցախի ճանաչման Մինեսոտայի բանաձևը սիմվոլիկ հայտարարություն է․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է․ «Մինեսոտա նահանգի էպոպեայի մասին Երեկ երեկոյան կայծակնային արագությամբ տարածվեց լուր` ԱՄՆ Մինեսոտա նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ: Ինչ է պետք իմանալ այս առումով. 1. Նախ, ԱՄՆ 8 նահանգներ ճանաչել են Արցախի անկախությունը: 2. Իսկ Մինեսոտան ճանաչել է Խոջալուն դեռևա 2016թ.: 1. Սենատի ավտոմատացված համակարգը «քվեարկության» է բերել 2019թ. օրակարգ […]

Նախաքննությունն իր միակողմանի դրսևորումներով նոր ռեկորդներ է գրանցում․ Մակինյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երկու օր առաջ գրառում էի կատարել՝ փաստելով, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքն իր աբսուրդության աստիճանով արժանի է «Գրան Պրի» մրցանակի, իսկ իրականացվող նախաքննությունն իր միակողմանի և ակնհայտ ոչ օբյեկտիվ դրսևորումներով նորանոր ռեկորդներ է գրանցում։ Ի ապացույց […]

Պետական աշխատողների աշխատավարձը բարձրացել է իմ որոշմամբ, որովհետև հեղափոխական հարթակից ես խոստացել եմ․ Փաշինյան

Պարգևավճարների տեսքով պետական աշխատողների աշխատավարձի բարձրացումը տեղի է ունեցել իմ որոշմամբ, ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Գիտեմ, որ տարբեր նպատակներով այդ թեման շարունակ քննարկվում է։ Այո, իմ որոշմամբ դա տեղի է ունեցել և դա տեղի է ունեցել, որովհետև Հանրապետության հրապարակի հեղափոխական հարթակից ես խոստացել […]

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 163-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2782-

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 163-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2782-ի: Ապաքինվել է 1135 մարդ, այս պահին բուժվում է 1600-ը: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 40 դեպք կա և մահվան 7 անուղղակի դեպք:

ՀՀ ավիաշուկան առանց ավելորդ ճիգերի կդառնա ՌԴ սեփականությունը․ Ճաղարյան

Մայիսի 12-14–ը Եվրահանձնաժողովի նիստում արդեն Հայաստանի Հանրապետությանն է սպասում նմանատիպ ցնցուղ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը: «Մարտի վերջին հայտնի դարձավ, որ Եվրամիության Ավիացիոն Անվտանգության Գործակալությունը (EASA) 2 հայկական ավիաընկերությունների զրկել է դեպի Եվրոպա թռիչքներ կատարելու, արդեն իսկ շնորհած իրավունքից: Պատճառը` Հայաստանը, որպես շահագործողի երկիր, ի վիճակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի