06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀ ոչ մի ղեկավար այդքան մանրամասն Ղարաբաղի հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, ինչքան՝ ես. Նիկոլ Փաշինյան

ՀՀ ոչ մի ղեկավար այդքան մանրամասն Ղարաբաղի հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, ինչքան ես եմ հայտնել, ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ ոչ մի ղեկավար այդքան հաճախ Ղարաբաղի հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, ինչքան ես: ՀՀ ոչ մի ղեկավար Ղարաբաղի հարցի կապակցությամբ այնքան հրապարակային և թափանցիկ չի եղել, ինչքան ես եմ եղել: Մեր դիրքորոշումը գոյություն ունի անկախ նրանից, թե աշխարհում էլ ինչ դիրքորոշումներ գոյություն ունեն», – ասաց նա՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ ՌԴ արտգործնախարարի և Ադրբեջանի պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունների վերաբերյալ հարցին:

«Այս ողջ կարգավորման պրոցեսը նրա համար է, որ մենք պատասխանենք մի հարցի՝ կարո՞ղ ենք արդյոք դիրքորոշումները մոտեցնել իրար: Ես ևս երկու կարևոր կոմպոնենտ եմ մտցրել, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում գործնականում չի կարող դառնալ լուծում, եթե դա ընդունելի չէ Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդի համար: Դա ոչ թե իմ բարի ցանկությունն է, այլ այդպես է ի բնե:

Բայց ես ավելի հեռուն եմ գնացել. լուծումը, որը կարող է տեսականորեն իրագործվել, դա այն լուծումն է, որն ընդունելի է Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Քանի դեռ այսպիսի լուծում չի ձևակերպվել, լուծում չի կարող լինել: Մենք լուծման կգանք միայն այն պարագայում, երբ ԱԳ նախարարը, ես տեսնենք, որ կա մի տարբերակ, որը կարող է քննարկելի, ընդունելի լինել: Ես նախկինում հայտնած իմ դիրքորոշումներից ոչ մի բան ոչ պակասեցնելու, ոչ էլ ավելացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում», – ասաց ՀՀ վարչապետը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ