Այո, կա կասկած, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կոնտակտավոր անձ է. Արարատ Միրզոյանը՝ դիմակներ բաժանելու մասին
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/05/0DBEF31C-473F-4D22-96DE-2BC6ACF6FAC0.png)
ԱԺ դահլիճի մուտքի մոտ ձեռնոց ու դիմակ ստանալու այս խստացումների իմաստը ո՞րն է. եթե մարդ կա հիվանդ, ասենք թող չգան, կամ բոլորս գնանք թեստ հանձնենք: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում հարց բարձրացևրեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նկատելով, որ նիստը վարող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ոչ դիմակ ունի, ոչ ձեռնոց:
«Ինչի համար է այս խստացումը: Ձեռնմոց են տվել, շորերս կեղտոտեցին այդ ձեռնոցները»,-ասաց նա:
Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց. «Աշխարհում, այդ թվում Հայաստանում կա այդպիսի մի նոր համաճարակ՝ կորոնավիրուսի հետ պայմանավորված:
Այնպես է ստացվել, որ ասում են՝ ձեռնոցներն ու դիմակները հավանականության որոշակի տոկոսով կարող են կանխել վարակի տարածումը: Տվյալ դեպքում կարող են կանխել վարակի փոխանցումը ԱԺ պատգամավորներին եւ հետագայում շղթայաբար նրանց ընտանքի անդամներին եւ այլն:
Հիմա ոչ մեկին ոչինչ չի պարտադրվում, դահլիճի մուտքի մոտ առաջարկվում է պատգամավորներին վերցնել դիմակ եւ ձեռնոց: կարող եք կրել, կարող եք ոչ:
Այո, կա կասկած, գուցե հիմնավոր կասկած, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կոնտակտավոր անձ է: Քանի դեռ հանգամանքները չեն պարզվել, բոլորս մի քիչ ավելի խստացված կերպով ենք ձեռնարկում կանխարգելիչ միջոցառումներ:
Ուզում եմ տեղեկացնել, որ ես արտակարգ դրություն մտցնելուց մի քանի օր հետո ասել եմ, որ այն բոլոր պատգամավորները, որոնք մտահոգություններ կունենան եւ կնախընտրեն չմասնակցել նիստերին, այդ բացակայությունները կհամարվեն հարգելի: Ես մինչեւ վերջին օրը գալու եմ աշխատանքի»: