25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2020

Անդրանիկ Քոչարյանը թիրախավորել և մեղադրում է ԶԼՄ-ներին․ «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպանը» հաղորդում է․ «Ազատություն TV-ի՝ մայիսի 10-ի կիրակնօրյա եթերում, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին, կրկնեց վարչապետի խոսքերը, թե Էդմոն Մարուքյանը թողեց ամբիոնը և մեծ արագությամբ մոտենում էր Սասուն Միքայլեյանին։ Արդարացնելով Միքայելյանին, Անդրանիկ Քոչարյանը նշեց․ […]

«Պարտավոր եք խմբակցության նիստ հրավիրել եւ ձերոնց բացատրել ախոռի եւ Ազգային ժողովի տարբերությունը». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուք հիմա պարտավոր եք խմբակցության նիստ հրավիրել եւ ձերոնց բացատրել ախոռի եւ Ազգային ժողովի տարբերությունը» Արդեն շատ գրվեց, խոսվեց մայիսի 8-ին երկրի օրենսդիր մարմնում ձեր խմբակցության խայտառակ պահվածքի, ծեծուջարդի, խուլիգանության մասին։ Դուք անձամբ ձեր աչքով տեսաք, թե ինչ կատարվեց։ Բայց, ինչպես եւ սպասվում էր, […]

ՀՀ քաղաքների բնակչությունը միագիծ պակասում է համարյա առանց բացատրության․ 168.am

168.am-ը գրում է․ «Ժողովրդագրության արձանագրվող տենդենցները չեն փոխվում: Տասնամյակներ շարունակ շարունակում ենք պակասել: Հրապարակվել է ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2020թ. հունվարի 1-ի դրությամբ: Իհարկե, կարելի է մխիթարվել՝ ասելով, որ բնակչության թվի կրճատման տեմպը նվազել է: Բայց նույն «հիմնավորումով» արդեն մխիթարվում ենք մոտ 20 տարի: Այս տարի հունվարի 1-ին մենք 5600-ով պակաս ենք, քան անցած տարվա […]

Ինչպես պետք է կարդալ Աստվածաշունչը

Երբ դուք որևէ տեղ հյուր եք, և ձեզ ընտանեկան լուսանկարներ են ցույց տալիս, անհրաժեշտ է որոշ լրացուցիչ մեկնաբանություններ լսել, որոնք օգնում են ճիշտ կողմնորոշվել, թե ովքե՜ր են պատկերված անձինք: Չէ՞ որ ընտանեկան արխիվը տվյալ ընտանիքի հարստությունն է. այնպես որ կողմնակի մարդն այդ ամենի մեջ ինքնուրույն կողմնորոշվել չի կարող: Աստվածաշունչը գրվել էր ընտրյալ ժողովրդի համար, որի […]

Հակաճգնաժամային միջոցառումներով բաշխվել է 70.3 միլիարդ դրամ. Փաշինյան

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց միջեւ բաշխվել է 70.3 միլիարդ դրամ:  Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը գրել է․ «Կառավարության ընդունած հակաճգնաժամային 17 միջոցառումների շրջանակներում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց միջեւ բաշխվել է 70.3 միլիարդ դրամ»։

ՊԲ զինծառայող է մահացել

Մայիսի 10-ին՝ ժամը 18:25-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2001թ. ծնված Սասուն Սուրենի Մարգարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Ահազանգ՝ բոլոր ծնողներին եւ հանցագործության մասին հաղորդում

«Լույս» տեղեկատվական-վերլուծականկենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ զգուշացնում է բոլոր ծնողներին եւ ներկայացնում հաղորդում՝ հանցագործության մասին: Հ. Այվազյանը մասնավորապես նշում է. «Երեխաների շրջանում պղծությունների տարածմանն ուղղված Եվրոպայի խորհրդի կոնվենցիան արդեն ներկայացված է Ազգային ժողով վավերացման, սակայն կոնվենցիան դեռ չվավերացրած, այլասերումների ու պղծությունների քարոզիչներն արդեն անցել են գործի և կոնվենցիայի որոշ դրույթներ գործնականում արդեն կիրառում են։ Այն, ինչ […]

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 3313 է, մահացածների թիվը՝ 45

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 138-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3313-ի: Ապաքինվել է 1325 մարդ, այս պահին բուժվում է 1928-ը: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 45 դեպք կա և մահվան 15 անուղղակի դեպք:      

Ինչո՞ւ այսօր չի կայացել հեռախոսազրույց ՀՀ և ՌԴ ղեկավարությունների միջև․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Ուզում եմ իմանալ, ինչու այսօր, Մեծ Հայրենականի 75-ամյակի առիթով, չի կայացել հեռախոսազրույց Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարությունների միջեւ։ Հեռագրով շփվելն երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ առկա հարաբերությունների հարիր մակարդակ չէ, հատկապես այս պատմական օրով։ Սա է իրականում «աննախադեպը»։ Ես ձեր արտաքին քաղաքականության թաթիկները կտրեմ…»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի