ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսյան եռատոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ թոռնիկի հետ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել հայրենիքի անկախության համար կյանքը զոհաբերած իր մարտական ընկերների և հայրենիքի նվիրյալ բոլոր հայորդիների հիշատակին: Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է մայրաքաղաքի «Հաղթանակ» […]
Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը շնորհավորական ուղերձ է հղել եռատոնի կապակցությամբ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի առիթով։ Այս պատերազմում մեր պապերը աչքի ընկան բացառիկ հերոսությամբ՝ մասնակցելով Մոսկվայի, Ստալինգրադի, Կուրսկի, Բեռլինի ճակատամարտերին, Կովկասի, Կերչի ու Ղրիմի համար մղվող մարտերին (որտեղ զոհվեց նաև մեծ պապս՝ Մկրտիչ Մինասյանը), Արևելյան Եվրոպայի ազատագրմանը ֆաշիստական լծից և […]
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը ԱԺ-ում պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև շատերին զարմացրել էր, բայց ոչ ինձ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին։ «Ես սպասում էի նման ցինիկ ու լկտի արձագանքի, քանի որ Փաշինյանն իր արձագանքով մեկ կրակոցով երկու նապաստակ սպանեց… […]
Հարգելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ վետերաններ, Շնորհավորում ենք ձեզ մայիսյան եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Այս տարի լրացավ Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտի 75-ամյակը: Այս օրն ագրեսորին ջախջախող եւ աշխարհը ֆաշիզմի ու այլատյացության վտանգից ազատող միլիոնավոր զինվորների արիության եւ խիզախության խորհրդանիշն է, և այս նշանակալի իրադարձության կարևորությունն ու […]
Սիրելի՛ իմքայլական ընկերներ, էս քար լռությունն ինչպե՞ս հասկանանք։ Ինչո՞ւ ոչ մեկդ չեք խոսում, ինչի՞ց եք քաշվում։ Էն արժեքները, որոնց ամբողջ կյանքում դավանել եք ու որոնք բացարձակ եք համարել, ինչո՞ւ եք զոհում հանուն ձեր ներկայիս կարգավիճակի ու թայֆայականության (կներեք, որ էս բառն եմ օգտագործում բայց սա արդեն թիմային համերաշխություն անվանել չի կարելի), ֆեյսբուքյան իր էջում գրել […]
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհավորում եմ մայիսյան եռատոնի առթիվ. Շուշիի ազատագրման համար կռված փայլուն ռազմական հաղթանակը, մեզ պարտավորեցնում և պարտադրում է հասնել նոր հաղթանակների: Դա հնարավոր է անել միասին ու համերաշխ: Փա՛ռք ու պատիվ Շուշիի ազատագրման համար մարտնչած հայորդիներին»:
Politeconomy.org–ը գրում է․ «Արևմտյան քաղաքակրթության հիմքը համարվում է հին հունական փիլիսոփայությունը, որի առանցքում կանգնած է Սոկրատը: Նա «Սոկրատի մեթոդի» հեղինակն է, որի միջոցով որոնում էր ճշմարտությունը։ «Սոկրատի մեթոդի» հիմքը հարցեր տալն է կամ հարցեր տալու տեխնիկան, որը ժամանակակից գիտության հիմքն է։ Դիալոգների միջոցով Սոկրատը իրեն դնում էր անգետի տեղ և հարցերի միջոցով «փորփրում» դիմացինի տեսակետն այնքան ժամանակ, մինչև […]