23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2020

Արսեն Թորոսյանն այնքան ժամանակ ունի, որ Ֆեյսբուքում դատարկաբանությանը մոտ գրառում է անում. Գեւորգ Գորգիսյան

Համավարակի պայմաններում նախարարն այնքան ժամանակ ունի, որ ֆեյսբուքում դատարկաբանությանը մոտ գրառումներ անի։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճապազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը, անդրադառնալով իրեն ուղղված առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառմանը։ «Ցավոք նախարարը պատշաճ ժամանակ չի հատկացնում, եթե ինչ որ բանի մասին ուզում է արձագանքել նախ ծանոթանալու դրան, եթե […]

Արցախի և Ադրբեջանի փոխադարձ ճանաչումը և հակամարտության լուծման ռազմական ուղուց հրաժարումը պետք է ելակետային դառնա. Վիտալի Բալասանյան

Արցախի և Ադրբեջանի փոխադարձ ճանաչումը և հակամարտության լուծման ռազմական ուղուց հրաժարումը պետք է ելակետային դառնա, ոչ թե հանդես գա նրանց միջև բանակցությունների վերջնակետ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հիմնախնդրի լուծումը մեր արտաքին քաղաքականության գերխնդիրն է ու պետական և ազգային անվտանգության հիմնական գործոնը, որի համար հիմք պետք է հանդիսանա Արցախի (Լեռնային Ղարաբաղի) պատմա-իրավական, ժողովրդի նկատմամբ ինքնորոշման իրավունքի, որպես […]

Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի ամենահետամնաց պետությունը. Արմեն Գևորգյան

Tert.am-ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է երկիրը համավարակով պայմանավորված իրավիճակից դուրս բերելու մի շարք քայլերի: Ըստ նրա՝ պետք  է ձևավորել երկրի կառավարման հակաճգնաժամային թիմ, որում պետք է ներգրավված լինեն պրագմատիկ մարդիկ, թիմը պետք է լինի ժամանակավոր, բայց նրա աշխատանքը պետք է լինի բեկումնային: Հոդվածը կարող եք կարդալ ստորև: […]

Հայ ժողովուրդը մեծ ուրախությամբ է հետևում Վրաստանի բոլոր հաջողություններին. Նիկոլ Փաշինյանը՝ Վրաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ Վրաստանի ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Ավելի քան 100 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 26-ին, Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության հռչակմամբ Վրաստանի ժողովուրդն արտահայտեց իր վճռականությունը՝ վերականգնելու պետականությունը և ընթանալու […]

Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու, սոդայով քաղցկեղ բուժելու մասին. Արսեն Թորոսյանը ծաղրել է Գևորգ Գորգիսյանին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ծաղրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանին։ Գորգիսյանն այսօր հայտարարել էր, որ դիմակի տուփի վրա գրված է՝ չի պաշտպանում Covid 19-ից։ Ի պատասխան Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում տեղադրել է Գորգիսյանի հայտարարությունը և գրել.   «Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու, սոդայով քաղցկեղ բուժելու և հարթ երկրագնդի տեսությունների (Flat […]

Դատական նիստերը չեն կայացել մեկ անձի պատճառովց՝ Աննա Դանիբեկյանի. Արամ Վարդևանյան

Հերթական վիրահատությունն էր տեղի ունեցել դեռ մի քանի օր առաջ, և Ռոբերտ Քոչարյանը դեռևս գտնվում է հետվիրահատական շրջանում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը: «Կարծում եմ՝ այսօր պետք է ընգծել, որ ցավալիորեն իմ գործընկերներից Կարեն Մեժլումյանի կնոջ՝ սույն գործով պաշտպան ներգրավված Ինեսսա Պետրոսյանի մոտ  կորոնավիրուսային վարակ […]

Նախագիծ բերեք, որ նիստի ժամանակ ինչ շորով, լեզվով ուզեք հարց տաք. քաղաքապետը վրդովվեց

Օրակարգից դուրս տարբեր թեմաներին անդրադառնալու միտումը պայմանավորված է նրանով, որ այլ ավելի հարմար քննարկման հարթակներ դուք չեք ստեղծել, դրա համար մեզ հուսզող հարցերը մենք բարձրաձայնում ենք այստեղ: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին Երեւանի ավագանու նիտում իր ելույթում նշեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ դիմելով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Վերջինս միջամտեց ասելով. «Այդ հարթակը դուք ինքներդ […]

Ապատեղեկատվություն տարածելով պատգամավորը փորձում է հանրությանը մոլորության մեջ գցել. Կարեն Սիմոնյան

Պատգամավոր Ruben Rubinyan ամբիոնից մեղադրում է Էդմոն Մարուքյանին, որ պատմության մեջ մնալու է միայն դիմակ չկրելու կոչերով՝ անտեսելով Սահմանադրության դրույթների ուղղակի խախտման մատնանշումը և երկակի ստանդարտների կիրառման մեղադրանքները։ Ակնհայտ ապատեղեկատվություն տարածելով պատգամավորը փորձում է հանրությանը մոլորության մեջ գցել, մինչդեռ Մարուքյանն ասում էր, որ պատգամավոր Գևորգ Պետրոսյանին չեն կարող դահլիճից հեռացնել դիմակ չկրելու համար՝ այն հակասահմանադրական է։ Իսկ […]

Ականատես ենք քաղաքական զարգացումների մի տեղապտույտի, որը Նիկոլին մտցրել է փակուղի. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Արդեն տևական ժամանակ է, ինչ Նիկոլի համար իսկական պատուհաս են դարձել այն քաղաքական գնահատականները, որոնք հստակ ու փաստարկված ներկայացնում է ընդդիմադիր հատվածը, հիմնականում՝ արտախորհրդարանական ուժերի ու տարբեր միավորների տեսքով: Հայաստանյան հանրությունը բավական փոքր է և չափից շատ գերքաղաքականացված, և հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ օրվա իշխանությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի