08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ապատեղեկատվություն տարածելով պատգամավորը փորձում է հանրությանը մոլորության մեջ գցել. Կարեն Սիմոնյան

Պատգամավոր Ruben Rubinyan ամբիոնից մեղադրում է Էդմոն Մարուքյանին, որ պատմության մեջ մնալու է միայն դիմակ չկրելու կոչերով՝ անտեսելով Սահմանադրության դրույթների ուղղակի խախտման մատնանշումը և երկակի ստանդարտների կիրառման մեղադրանքները։ Ակնհայտ ապատեղեկատվություն տարածելով պատգամավորը փորձում է հանրությանը մոլորության մեջ գցել, մինչդեռ Մարուքյանն ասում էր, որ պատգամավոր Գևորգ Պետրոսյանին չեն կարող դահլիճից հեռացնել դիմակ չկրելու համար՝ այն հակասահմանադրական է։
Իսկ պարոն Ռուբինյանին ուղղակի կարող եմ ասել, որ ի տարբերություն պարոն Մարուքյանի, ինքը չի հիշվելու ոչնչով։
Մի՛ բարդեք ձեր չաշխատելու կարողությունը քաղաքացիների և ընդդիմադիր ուժերի վրա։
Մյուս կողմից մեղավորը դուք չեք, մեղավորը ձեզ այտեղ բերողն է։

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ