23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2020

Մարդը ձեր համար բարձրագույն արժե՞ք է. Լու՞րջ. Ռուբեն Մխիթարյանը՝ հեռախոսներով բնակչության տեղաշարժը հսկելու նախագծի մասին

«Gyumri.HighCLASS» կրթամշակութային հիմնադրամի ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվող օրինագծին, որով նախատեսվում է հեռախոսների և համապատասխան սարքերի միջոցով հսկել բնակչության տեղաշարժը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Այսօր ԱԺ-ն քննարկում է 2-րդ ընթերցմամբ հեռախոսների միջոցով մարդու անձնական կյանքին կոպտորեն միջամտելու և անձնական կյանքը վերահսկելու օրինագիծը, ներկայացնելով դա, […]

Ձեր դասագրքերը, որ իրավաբանության ֆակուլտետներում եք կարդացել, մոռացեք, հիմա այդ պահը չի․ համաճարակ է, պետք է փրկել մարդկային կյանքեր․ Արարատ Միրզոյան

Արտակարգ իրավիճակի պայմաններում հեռախոսային կոնտակտի փաստը չի աձանագրվելու, արձանագրվելու է միայն համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի երկրորդ ընթերցման ժամանակ։ «Որևէ պայմաններում հեռախոսային խոսակցությունները չեն գաղտնալսվելու, սովորական […]

Սիրելի Լևոն, իմ և Աննայի ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ. Նիկոլ Փաշինյանի ցավակցականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր և տիկին Աննա Հակոբյանի անունից ցավակցություն է հայտնել Լևոն Արոնյանին՝ Արիաննե Կաոլիի մահվան կապակցությամբ: Ցավակցության տեքստում նշված է. «Խորապես ցնցված եմ գրոսմայստեր, շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանի տիկնոջ՝ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիաննե Կաոիլիի անժամանակ մահվան բոթից: Անվանի շախմատիստուհին և շախմատի ասպարեզում Հայաստանը միշտ փայլուն ներկայացնող, սիրելի գրոսմայստեր Լևոն Արոնյանի […]

«Սա բացարձակ անիմաստ, ապարդյուն գործընթաց է, որը նեխուժում է մարդու անձնական տիրույթ». ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու քացաքացիների տեղորոշման նախագծին

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծում առաջինից երկրորդ ընթերցում կատարված փոփոխությունները կոսմետիկ բնույթ են կրում, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ «Դրանք փոփոխություններ էլ չեն, թեթև կոսմետիկ շտկումներ են։ Նախարարը ասաց, որ միջազգային պրակտիկայում սա վերջին քայլն է, երբ […]

Եթե Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան չարաճճիություններով զբաղվելու փոխարեն գործով զբաղվեր, հնարավոր է՝ այսօր չունենայինք այս նախագծի անհրաժեշտությունը. Լուսինե Բադալյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյնաին առաջարկում եմ ֆեյսբուքյան չարաճճիությունների և վերնագրեր մանիպուլացնելու փոխարեն ոլորտին վերաբերող հարցազրույցները լսել ամբողջությամբ, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ հիշեցնելով, որ նախարարը ֆեյսբուքում ծաղրել է երեկվա իր հարցազրույցներից մեկի վերնագիրը: «Մի փոքրիկ «սպռավոչկա» նախարարի ու մյուս չհասկացողների համար. Կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, իսկ դիակը […]

Մենք սգում ենք ձեզ հետ միասին. Սերժ Սարգսյանը հեռագիր է հղել Լևոն Արոնյանին` կնոջ մահվան կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հեռագիր է հղել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամ, միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանին` կնոջ` Արիանա Կաոիլիի անժամանակ մահվան կապակցությամբ։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, տեղեկանում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջի գրառումից։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ […]

Նախագիծը չի՛ ենթադրում որևէ խոսակցության ձայնագրում կամ որևէ այլ բովանդակության բացահայտում. հայտարարություն

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է, թե ինչ են նախատեսում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից ներկայացված եւ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերի փաթեթները: Հաղորդագրությունում ասվում է. «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից ներկայացված եւ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է․ Օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից […]

Նախագահին «տակից» աջակցելու հրահանգ․ որոնք են պատճառները. Փաստ

«Դեռ մի քանի ամիս առաջ իշխանական որոշ ուժեր պարբերաբար տեղեկատվական հարվածների տակ էին պահում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Սակայն «Փաստ» թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ, վերջին երկու ամիսների ընթացքում հատուկ հանձնարարական է իջեցվել՝ իշխանական բոլոր լծակներով «տակից» աջակցել նախագահին։ Անզեն աչքով էլ նկատելի է, որ համապատասխան շրջանակներն ամենայն պատասխանատվությամբ են վերաբերվել այդ մեսիջին, այդ իսկ պատճառով […]

«Ալիեւը կորոնավիրուսից վտանգավոր է». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռ շաբաթներ առաջ պնդում էի, որ համաճարակի ֆոնին արտաքին անվտանգության մասին մոռանալ չի կարելի։ Փառք ու պատիվ մեր բանակին, առողջություն վիրավորված երեխային եւ զինծառայողներին։ Հայաստանն անհապաղ պետք է դիմի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ին, Եվրոպական Միությանը, ինչպես նաեւ այլ միջազգային գործընկերներին։ Գլոբալ համաճարակի ֆոնին, անտեսելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի