17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եթե Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան չարաճճիություններով զբաղվելու փոխարեն գործով զբաղվեր, հնարավոր է՝ այսօր չունենայինք այս նախագծի անհրաժեշտությունը. Լուսինե Բադալյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյնաին առաջարկում եմ ֆեյսբուքյան չարաճճիությունների և վերնագրեր մանիպուլացնելու փոխարեն ոլորտին վերաբերող հարցազրույցները լսել ամբողջությամբ, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ հիշեցնելով, որ նախարարը ֆեյսբուքում ծաղրել է երեկվա իր հարցազրույցներից մեկի վերնագիրը:

«Մի փոքրիկ «սպռավոչկա» նախարարի ու մյուս չհասկացողների համար. Կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, իսկ դիակը չի շնչում, չի հազում և չի փռշտում: Վարակը փոխանցվում է մակերեսների հետ շփման միջոցով, հետևաբար դիահերձումը պետք է կատարվի համապատասխան կանոններով», – ասաց պատգամավորը:

Լուսինե Բադալյանը նշեց՝ եթե ինքը մի օր որոշի մանիպուլացնել նախարար Արսեն Թորոսյանի սխալները, հետևանքները հաճույք չեն պատճառի:

«Կարծում եմ՝ քննադատությանը պետք է ինչ-որ կերպ դիմանալ: Առողջապահության նախարարը, եթե ֆեյսբուքյան չարաճճիություններով զբաղվելու փոխարեն գործով զբաղվեր, հնարավոր է՝ այսօր չունենայինք այս նախագծի անհրաժեշտությունը», – ասաց պատգամավորը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ