06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Սիրելի Լևոն, իմ և Աննայի ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ. Նիկոլ Փաշինյանի ցավակցականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր և տիկին Աննա Հակոբյանի անունից ցավակցություն է հայտնել Լևոն Արոնյանին՝ Արիաննե Կաոլիի մահվան կապակցությամբ: Ցավակցության տեքստում նշված է.

«Խորապես ցնցված եմ գրոսմայստեր, շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանի տիկնոջ՝ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիաննե Կաոիլիի անժամանակ մահվան բոթից:

Անվանի շախմատիստուհին և շախմատի ասպարեզում Հայաստանը միշտ փայլուն ներկայացնող, սիրելի գրոսմայստեր Լևոն Արոնյանի տիկինը սիրված ու գնահատված էր հայ ժողովրդի կողմից: Նա Հայաստանի լավ բարեկամն էր, մեր երկրի զարգացմանը միտված բազմաթիվ ոգևորիչ նախաձեռնությունների հեղինակ: Արիաննե Կաոիլիի մահը ցավալի կորուստ է բոլորիս համար, և նրա հիշատակը վառ կմնա հայ ժողովրդի սրտում:

Սիրելի Լևոն,
Իմ և Աննայի ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Արիաննե Կաոիլիի ընտանիքին և մերձավորներին», -ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ