Ձեր դասագրքերը, որ իրավաբանության ֆակուլտետներում եք կարդացել, մոռացեք, հիմա այդ պահը չի․ համաճարակ է, պետք է փրկել մարդկային կյանքեր․ Արարատ Միրզոյան
Արտակարգ իրավիճակի պայմաններում հեռախոսային կոնտակտի փաստը չի աձանագրվելու, արձանագրվելու է միայն համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի երկրորդ ընթերցման ժամանակ։
«Որևէ պայմաններում հեռախոսային խոսակցությունները չեն գաղտնալսվելու, սովորական պայմաններում հեռախոսազանգի փաստը չի ֆիքսվելու, արտակարգ դրության պայմաններում հեռախոսային կապի հաստատման փաստը չի արձանագրվելու, արտակարգ իրավիճակի պայմաններում հեռախոսային կոնտակտի փաստը չի արձանագրվելու, արձանագրվելու է միայն համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արկարագ դրության ժամանակ», – ասաց նա։
Միրզոյանը նկատեց, որ իրենց մեղադրում են մարդու իրավունքների ազատության սահմանափակումների մեջ՝ մոռանալով, որ իրենք իրենց կյանքի մեծ մասն անցկացրել են՝ այդ իրավունքի համար պայքարելով։
«Հիմա պայքարում ենք մարդկային կյանքի համար, եկել մեղադրում եք մեծամասնությանը», – ասաց Միրզոյանը՝ ընդգծելով․
«Ես էլ եմ համաձայն այս ֆիլտրով անցած մարդկանց մասը փոքր է լինելու, որովհետև լինելու են «Վօթսափը», «Սիգնալը»․․․ մարդիկ կարող է չզանգեն իրար, բայց հայտնվեն նույն տեղում ու շփվեն իրար հետ, բայց փոքր տոկոս անցնելու է այս ֆիլտրով, գուցե սա տասնյակ հարյուրավոր, գուցե հազարավոր մարդկանց կյանք է»։
Միրզոյանի խոսքով՝ կառավարությունը կատարյալ չի ներկայացրել օրենքը, բայց այս պահին եկել են հավասարակշռության:
«Մեր իշխանություններն օր ու գիշեր այնտեղ ճռում են, բերել են նախագիծ, ասում են՝ «մեզ էս գործիքն էլ ա պետք»։ Անթերի՞ է այդ գործիքը, ոչ, որովհետև իրենք 24 ժամ անընդհատ աշխատում են տարբեր գաղափարների վրա, բերել են, մենք էլ նայել ենք, ասել ենք՝ «լավ, ժոողովուրդ ջան, բերել եք, կարծում ենք՝ սա ավելորդ եք գրել, չափազանց է, ջնջել ենք»։ Տվյալների պահպանումը արտակարգ իրավիճակից հետո, որ նույնիսկ գրել եք, «ապանձանվորված» ասել ենք՝ «պետք չի ոչ էլ ապանձնավորված, որովհտեև, եթե փոքրիկ հավանականություն կա, որ հետագայում դա կարող է չարաշահվել, կառավարությանն այդպիսի գործիք տալ չի կարելի, հանեցինք և այդպես շարունակ»։ Բազմաթիվ բաներ հանել ենք և դա նրանից չի, որ մարդիկ ուզում էին չարաշահել, բերել էին այլանդակ, սարսափելի փաթեթ, այլ նրանից է, որ ամեն վայրկյան պայքարելով համաճարակի դեմ՝ ինչ-որ գործիքներ էին նախատեսել, բերել էին և ժամանակ էլ չեն ունեցել նայելու մանրամասն։
Արդյունքում հասել ենք ոչ թե փայլուն կետին, այլ հավասարակշռության կետին, որ պետք է կիրառել մարդկանց կյանքերը փրկելու և այլանդակ սահմանափակումներ չանելու համար։ Էս ամբողջը, ժողովուրդ ջան, մոռացեք, ձեր դասագրքերը, որ իրավաբանության ֆակուլտետներում եք կարդացել, խնդրում եմ, մոռացեք, հիմա այդ պահը չի։ Համաճարակ է, պետք է փրկել մարդկային կյանքեր։», – եզրափակեց Միրզոյանը։