23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախագահին «տակից» աջակցելու հրահանգ․ որոնք են պատճառները. Փաստ

«Դեռ մի քանի ամիս առաջ իշխանական որոշ ուժեր պարբերաբար տեղեկատվական հարվածների տակ էին պահում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Սակայն «Փաստ» թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ, վերջին երկու ամիսների ընթացքում հատուկ հանձնարարական է իջեցվել՝ իշխանական բոլոր լծակներով «տակից» աջակցել նախագահին։

Անզեն աչքով էլ նկատելի է, որ համապատասխան շրջանակներն ամենայն պատասխանատվությամբ են վերաբերվել այդ մեսիջին, այդ իսկ պատճառով արդեն մեծ թիվ են կազմում նախագահ Սարգսյանին սատարող հրապարակումները՝ առաջ տանելով նրա կողմից շրջանառվող թեզերն ու պնդումները։ 

Անձամբ վարչապետի հանձնարարականով՝ հատուկ ուշադրություն է դարձվում նաեւ սոցցանցերում նախագահի պաշտպանությանը, եւ այն օգտատերերը, որոնք համարձակվում են Սարգսյանին քննադատող հրապարակում կատարել, ֆեյքային գրոհների թիրախում են հայտնվում։ 

Սա կապված չէ առկա վիճակում կորոնավիրուսից զատ այլ թեմաները մի կողմ դնելու ցանկությամբ, որովհետեւ իշխանություններն այս օրերին ցույց տվեցին, որ գործ անելու փոխարեն չեն զլանում թիմային հարձակման անցնել ընդդիմադիր ուժերի կամ գործիչների նկատմամբ, եթե նրանք բարձրաձայնում են բացարձակ ճշմարիտ, սակայն «քայլողներին» անհաճո թեմաների մասին: 

Թերթի աղբյուրը որոշակի փակագծեր է բացել նման ջերմության վերաբերյալ. մասնավորաբար, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանը եվրոպական շրջանակներում եթե նույնիսկ փոքր-ինչ աջակցություն ու սատարում ստանում էլ է, ապա առավելապես Արմեն Սարգսյանի շնորհիվ, հենց նա է միջնորդում եվրոպական բարձրաստիճան շրջանակներում Փաշինյանի հանդիպումների հարցում։ Այլ կերպ ասած՝ ստացվում է ներքին աջակցություն՝ եվրոպական «պրոտեժեության» դիմաց»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ