Աշխարհում COVID-19-ի զոհերի թիվը գերազանցել է 18 հազարը
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/03/7A4BAA10-30F5-4209-8299-63981BAE244E-300x199.png)
Մարտի 25-ի դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 399 191 դեպք, վիրուսից մահացել է 18 149 մարդ, ապաքինվել է ավելի քան 101 հազարը: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը: Ինչպես նշվում է, մեկ օրում վարակակիրների թիվն աճել է 43 591-ով, մահացությունն ավելացել է 2 058-ով: