17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փաշինյաննն ուղերձում օրինակներ չբերեց, որովհետև չկա այդպիսի բան․ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․

«Նողկալի էր լսել ժամանակին կորոնավիրուսը հեգնող, բայց հիմա սարսափահար կորոնավիրուսի տարածման վտանգի մասին տեքստ կարդացող վարչապետին… Իսկ ո՞ւր մնացին Հայաստանի վարչապետի “կորոնավիրուսը ո՞ւմ շունն է ” և կորոնավիրուսի հարցերը պինցետով օղու և սխտորի միջոցով լուծող խրոխտ հայտարարությունները։

Նողկալի է լսել տնտեսական հեղափոխության մասին ժողովրդին սին խոստումներ տվող վարչապետին, ով, հղում անելով ԱՄՀ-ին, հայտարարեց, որ 2008 թ.-ի տնտեսական ճգնաժամից ավելի մեծ տնտեսական ճգնաժամ է սպասվում… Բայց նաև չգիտես` ինչ հաշվարկների հիման վրա, որոնք, ենթադրաբար, հայտնի են միայն նրան և նրա երկրպագուներին, բարձրաձայնեց, որ 5 տարվա մեջ 30 միլիարդ դոլարի “օգուտ” ենք ստանալու այս իրավիճակից։

Զարմանալի էր նաև Փաշինյանից իմանալ, որ աշխարհի շատ ու շատ զարգացած երկրներ խնդիր ունեն պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների պահեստավորման առումով։ Պարոն Փաշինյանը օրինակներ չբերեց…Չբերեց, որովհետև չկա այդպիսի բան։

Իսկ եթե նկատի ունի, որ, օրինակ՝ ԱՄՆ-ում մի պահ զուգարանի թղթի խնդիր կար, ապա այստեղ պարոն Փաշինյանին հիշեցնեմ, թե ինչ ահռելի գայթակղիչ ֆինանսական օգնություն է ամերիկյան վարչակազմը պատրաստվում տրամադրել իր հարազատ տնտեսվարողներին։

Հ.Գ. Իսկ վերջում մի հետաքրքիր փաստ. պաշտոնական տվյալների համաձայն` Վրաստանում, որտեղ կորոնավիրուսի համաճարակը սկսվեց Հայաստանից մեկ շաբաթ առաջ, վարակվածների թիվը 70-ն է, իսկ Հայաստանում ՝ 249»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ