25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2020

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը 100 մլն դրամ է ուղղել կորոնավիրուսի դեմ պայքարին

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը 50 մլն ՀՀ դրամ է փոխանցել «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցին, որտեղ բուժում են ստանում կորոնովիրուսով վարակված Հայաստանի քաղաքացիները: Տրամադրված գումարի հիմնական մասը կուղղվի հիվանդանոցի բժշկական անձնակազմի խրախուսմանը, մնացած մասը՝ հիվանդանոցի՝ ժամանակակից սարքավորումներով վերազինմանը։ Եվս 50 մլն դրամ կփոխանցվի ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին։ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը նախկինում ևս […]

«Համաճարակի դեմ պայքարն ու համաճարակի կանխումը քարոզարշավ չէ». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ։ Աշխարհում և մեր տարածաշրջանում դեռևս չի հաղթահարվել կորոնավիրուսի համաճարակը։ Յուրաքանչյուր նոր օր՝ մեր քույրերի և եղբայրների շրջանում ավելանում է վարակակիրների թիվը։ Արտակարգ ռեժիմի այս պայմաններում մենք պարտավոր ենք պահպանել կարգապահությունն ու անվտանգությունը, ինչպես նաև զերծ մնալ անհարկի ներքաղաքական փոխհրաձգություններից։ Կորոնավիրուսի մարտահրավերը չոքել է […]

100 հազար դոլար Արայիկի դիրիժորության համար

«Իմ Ձայնը» նախագիծը վերջերս անդրադարձել էր՝ որպես «մինի հեղափոխություն» հռչակված և «լավ գովազդված» ամանորյա տոնական համերգին։ Խոսքը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի երեկոյան՝ Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած Ամանորի տոնական համերգի մասին է, որտեղ իր դիրիժորական «տաղանդը» մի քանի րոպե ցուցադրելու հնարավորություն ունեցավ նաև ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը։ Հոդվածում, մասնավորապես, մեր կողմից […]

Կառավարությունը կորոնավիրուսի կանխարգելման փուլը տապալել է․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Վիրուսն այլ տեղ է․ Կառավարությունը կորոնավիրուսի տարածման կանխարգելումն իրականացնելու փուլն ամբողջությամբ տապալել է և զբաղվել ատելության քարոզով, իսկ հիմա փորձում է վազել վիրուսի հետևից ու ամեն անգամ մեկ քայլ հետ է ընկած։ Ախր չի՛ կարելի ամեն ինչ խառնել իրար։ Պետության ղեկավարը չպետք է համատեղությամբ նաև ֆելդշեր աշխատի, այն էլ՝ […]

Աստված չանի էն օրն ընկնեմ, որ ձեր հաշվին ինքնահաստատվեմ. Մխիթար Հայրապետյանը՝ Էդմոն Մարուքյանին

Մենք պետք է մեզանով և մեր կողմից իջեցված կանոններով օրինակ ծառայենք մեր ժողովրդին. Տեսե՛ք, արտակարգ դրություն ենք հայտարարել, բայց մարդիկ շարունակում են փողոցներում շրջել, վարակակիրների թիվն էլ ամեն օր ավելանում է, պատգամավորներ էլ ունենք, որ Ֆրանսիայից եկել են ու 14 օր չեն էլ մեկուսացվել: Այսօր Ազգային ժողովի հերթական նստաշրջանի մեկնարկին ասաց  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար […]

Նիկոլ Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 24-ի երեկոյան ուղերձով կդիմի ժողովրդին։ Այս մասին ՀՀ վարչապետը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Քննարկում ենք մեր հրատապ անելիքները՝ նոր սահմանափակումների պայմաններում։ Այսօր երեկոյան ուղերձով կդիմեմ ժողովրդին»,- գրել է վարչապետը։ Վարչապետը գրառմանը կից հրապարակել է աշխատանքային քննարկման լուսանկար։

Եթե այսօր գնանք տանը նստենք, ժողովուրդը էլ ո՞ւմ երեսին նայի. Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝  հայտարարված արտակարգ դրության պայմաններում էլ կյանքը շարունակվում է և ժողովուրդը սպասում է իրենց: «Պատկերացնո՞ւմ եք մենք էլ ասենք, որ անելիքներ չունենք ու գնանք մեր տներում նստենք, բա ժողովուրդն ո՞ւմ ձայնին է սպասում: Ի վերջո, խորհրդարանական պետությունում կարևոր մարմինը սա է: Ճիշտ է, արտակագ իրավիճակ է, բայց ժողովուրդը […]

Երեկ կողմ եք քվեարկել, ընկեր ջան, հիմա ասում եք, որ ինքնահաստատվում եմ Ձեր հաշվին, Աստված չանի՝ էդ օրն ընկնեմ․ Մխիթար Հայրապետյանը՝ Մարուքյանին

ԱԺ աշխատակազմը հերթափոխով է գալիս գործի, իսկ խոցելի թիրախային խումբը չի գալիս աշխատանքի, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանն՝ անդրադառնալով ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին՝ մինչև արտակարգ դրության ավարտը նիստեր չգումարել։ Հայրապետյանը կոչ արեց պատգամավորներին սենյակներից աշխատել ցանկության դեպքում։ Մարուքյանն էլ ի պատասխան նշեց, որ իր առաջարկը բխում է վարչապետի երեկվա հայտարարությունից, որն […]

Երբ բիզնեսին ասում ենք՝ գնա վարկ վերցրու, բեր հարկ վճարի. 168.am

168.am–ը գրում է․ «Այն, ինչ տեղի է ունենում համաշխարհային տնտեսության մեջ, մասնագետները համարում են ճգնաժամային կամ նախաճգնաժամային իրավիճակ։ Անկախ նրանից՝ այս բնորոշումներից որն է առավել մոտ իրականությանը, փաստն այն է, որ համաշխարհային տնտեսությունը բախվել է ծանր փորձության։ Ուստի, առողջապահական խնդիրներից զատ, այս օրերին տարբեր երկրների կառավարություններ քննարկում են, թե ինչ կարելի է անել տնտեսությանը հասցված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի