13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Երեկ կողմ եք քվեարկել, ընկեր ջան, հիմա ասում եք, որ ինքնահաստատվում եմ Ձեր հաշվին, Աստված չանի՝ էդ օրն ընկնեմ․ Մխիթար Հայրապետյանը՝ Մարուքյանին

ԱԺ աշխատակազմը հերթափոխով է գալիս գործի, իսկ խոցելի թիրախային խումբը չի գալիս աշխատանքի, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանն՝ անդրադառնալով ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին՝ մինչև արտակարգ դրության ավարտը նիստեր չգումարել։

Հայրապետյանը կոչ արեց պատգամավորներին սենյակներից աշխատել ցանկության դեպքում։

Մարուքյանն էլ ի պատասխան նշեց, որ իր առաջարկը բխում է վարչապետի երեկվա հայտարարությունից, որն արվել է ԱԺ խորհրդի նիստից հետո։

«ԱԺ խորհրդի նիստում մենք քննարկել ենք, որ 60-ից բարձր պատգամավորները կամ աշխատակիցները կարող են գործի չգալ, դրա մասին չէ խոսքը, Մխիթար ջան, դրա համար հարցը, որ քաղաքականացնում եք, մի հատ մտածեք էլի», – ասաց Մարուքյանը։

Հայրապետյանն էլ արձագանքեց․

«Պարոն Մարուքյան, եղբայր, տեսեք, խնդիրը հետևյալն է, երեկ խորհրդի նիստում քննարկել ենք օրակարգ ու հաջորդականությունն, ընկերս, բանը նրանում է, որ եթե քաղաքական պայմանավորվածության մասին էր, եղբայր, ապա կարելի էր, ոչ թե ամբիոնից գալ ներկայացնել, այլ երեկ խմբակցությունների ղեկավարներին հրավիրել, խոսել այս մասին, ոչ թե որ երեկ կողմ եք քվեարկել, ոչ մի բան էլ չեք ասել, ընկեր ջան, ու գալիս ասում եք, որ ես ինքնահաստվում եմ Ձեր հաշվին, Աստված չանի, որ էդ օրն ընկնեմ»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ