17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2020

Տիգրան Ավինյանի կոչը ՀՀ քաղաքացիներին

«Սիրելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։ Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը:  Շնորհակալություն։ Առո՛ղջ եղեք»,-այս […]

Խնդրում եմ, ասեք, որ ամեն ինչ այնքան վատ չէ, որքան կարելի է դատել Նիկոլի լայվերից ու հեռուստառեպորտաժներից. Նիկոլայ Պետրոսյան

Ռուսաստանում հայտնի հայազգի մեդիամենեջեր Նիկոլայ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հնարավոր է՝ ես ինչ-որ բան չեմ հասկանում, դրա համար էլ դիմում եմ ֆեյսբուքյան ընկերներիս հայկական հատվածին, քանի որ երկրում արդեն կորոնավիրուսով վարակվածների 194 հաստատված դեպք կա, իսկ կառավարության ու քաղաքացիների գործողությունները հարցեր են առաջացնում։ Սկսեմ Փաշինյանից։ Ես նրան շատ եմ հարգում, բայց այս իրավիճակում […]

Խի՞ պիտի վճարեմ, ուզում եմ հասկանամ, ով արտակարգ իրավիճակ հայտարարել է, նա է պարտավոր․ Ծառուկյանը՝ աշխատողներին վճարելու մասին

Այս պայմաններում ամենակարևորը, որ բոլորս մեկ լինենք: Եթե մարդ գիտի, որ ինքը հիվանդ է, այդ վիրուսով է վարակված և կարող է շփվել հանրության հետ, նա պետք է պատասխանատվության ենթարկվի: Խստացումներն այս առումով շատ ողջունելի է: Այս մասին մարտի 23-ին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Պատգամավորը ասաց, որ տնտեսական ճգնաժամ է աշխարհով […]

«Առցանց դասախոսություն կարդալը համարում եմ ոչ նպատակահարմար». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ուսանողներ, ես ձեռնպահ կմնամ առցանց դասխոսություններ կարդալուց։ Դուք գիտեք, որ «Քաղաքական կառավարում»-ուսումնական դիսցիպլինայի ուսումնասիրման օբյեկտ է հանդիսանում նաև որոշումների կայացման մոդելավորումը։ Այն նպատակ ունի նախ և առաջ դուրս բերել քաղաքական կառավարման բաղկացուցիչների իրավիճակը և զարգացման հեռանկարները։ Կառավարման արդյունավետությունն ու որակը որոշվում են հատկապես […]

Վարչապետի նոր ժամացույցն արժե 9000 դոլար․ Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է․ «Էն տնտեսական հեղափոխությունը, որի մասին ասում էինք, սա հիմա մենք դիտում ենք՝ որպես զրոյական կետ, որպես ազդակ, որ տնտեսական հեղափոխության ժամանակը իրոք եկել է»,-«Շանթի» եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը։ Եվ, իրոք, ցանկացած հեղափոխություն «իրական առաջնորդները» սկսում են հենց իրենք իրենցից, որպեսզի դա լինի օրինակ ժողովրդի համար։ Բայց […]

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը պահանջում է՝ աշխատակիցները գնան աշխատանքի

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը պահանջում է, որ Հանրային կապերի ծառայության աշխատակիցները գնան աշխատանքի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ մամուլի քարտուղար Գեւորգ Էմին-Տերյանը: «ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գեւորգյանը պահանջում է, որ Հանրային կապերի ծառայության աշխատակիցները գնան աշխատանքի։ #կառանծյա #չհարվածեցինք100ամյակովանգրագիտությանը»,-նշել է նա:

«Արցախում մի տեսակ մառախլապատ եղանակ եւ մառախլապատ ու սորոսապատ տրամադրություններ են». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լրջանալու պահերը կորոնայի ազդեցության տակ են   Արցախում մարտի 31-ին նախագահի եւ ԱԺ ընտրություններ են, աշխարհում կորոնավիրուսի հաղթարշավ է․․.ու վստահ չեմ, թե այս ընտրություններին կգան դիտորդներ։Ո՞վ է հայտարարելու, թե դրանք անցան դեմոկրատական եւ միջազգային նորմերին համահունչ, այս պահի դրությամբ՝ ոչ մեկը, չկան հայտարարողները։ Հակառակը […]

Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդների մոտ 90 տոկոսը

Չինական իշխանությունները հայտարարել են, որ նոր տիպի կորոնավիրուսով հիվանդների թիվը նվազել է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, ներկայումս հիվանդ է 5000-ից մի փոքր ավելի շատ պացիենտ։ 81 093 վիրուսակրից ապաքինվել է 72 703-ը, այսինքն՝ 89,65 տոկոսը։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված