17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Խնդրում եմ, ասեք, որ ամեն ինչ այնքան վատ չէ, որքան կարելի է դատել Նիկոլի լայվերից ու հեռուստառեպորտաժներից. Նիկոլայ Պետրոսյան

Ռուսաստանում հայտնի հայազգի մեդիամենեջեր Նիկոլայ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հնարավոր է՝ ես ինչ-որ բան չեմ հասկանում, դրա համար էլ դիմում եմ ֆեյսբուքյան ընկերներիս հայկական հատվածին, քանի որ երկրում արդեն կորոնավիրուսով վարակվածների 194 հաստատված դեպք կա, իսկ կառավարության ու քաղաքացիների գործողությունները հարցեր են առաջացնում։ Սկսեմ Փաշինյանից։ Ես նրան շատ եմ հարգում, բայց այս իրավիճակում վարչապետի վարքագիծն անպատասխանատու է թվում։ Օրինակ, մեկ շաբաթ առաջ նա հայտնեց, որ շփում է ունեցել վարակակրի հետ։ Դրանից հետո նա կորոնավիրուսի կրկնակի թեստ հանձնեց, որը բացասական արդյունք տվեց, ինչից հետո նա վերադարձավ Երևան ու չինքնամեկուսացավ։ Հնարավոր է՝ Հայաստանում ավելի լավ են ուսումնասիրել նոր վիրուսը, բայց գիտնականները պնդում են, որ դրա գաղտնի, ինկուբացիոն շրջանը տևում է 14 օր։

Հետևաբար՝ վարակվածի հետ կոնտակտից հետո պահանջվում է 14 օր մնալ կարանտինում` անկախ շփումից հետո հաջորդ օրը հանձնած թեստի արդյունքներից։ Բայց մեր Նիկոլը, ասես ոչինչ չէր եղել, շրջում է հասարակության մեջ ու նույնիսկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցույց տվեց սուպերմարկետներ ու դեղատներ իր շրջայցը։ Միևնույն ժամանակ՝ ոչ ինքը, ոչ իր ենթակաները չէին կրում բժշկական դիմակներ, ինչպես և քաղաքացիների 90%-ը, ում հետ նա շփվում էր։ Եթե երկրի ամենահանրահայտ բնակիչը (ժողովրդական աջակցության կամ պաշտամունքի չափաբաժինը նախկինի պես դեռ շատ բարձր է) արհամարհում է Առողջապահության նախարարության խորհուրդները ու խախտում է կարանտինի ռեժիմը, ապա ի՞նչ սպասես ազգաբնակչությունից։

Իր անփութության մակարդակով ազգաբնակչությունը գերազանցում է սիրելի վարչապետին։ Երեկ դիտում էի հեռուստառեպորտաժ երևանյան փողոցներից։ Թոշակառուները, քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը դիմակ չեն կրում, ինքնամեկուսացման վերաբերյալ հարցերից խուսափում են բացարձակ ոչ ադեկվատ պատճառաբանություններով` սկսած «բա տանն ի՞նչ անենք»-ից՝ մինչև «ես այդ վարակից չեմ վախենում»։ Ինձ շատ է անհանգստացնում, որ այդ մանկամիտ վարքագիծը կհանգեցնի աղետալի հետևանքների։ Խնդրում եմ, ասեք, որ ամեն ինչ այնքան վատ չէ, ինչքան կարելի է դատել Նիկոլի լայվերից ու հեռուստառեպորտաժներից»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ