24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2020

Այն ինչ անում էր Փաշինյանը ոչ վաղ անցյալում, հիմա անում են իր դեմ. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Վերջին օրերին և երեկ լսելով Փաշինյանին, ակամայից ցանկություն է առաջանում նրան աջակցել։ Վարչապետը ստիպված է դիմակայել զանգվածային պոպուլիզմի ալիքին. զրոյացնել, սառեցնել, ներել, չգանձել, չվճարել և այլն։ Սա են պահանջում չորս կողմից, և սա զանգվածների կողմից հաճելի լսվող և հնչեցնողի համար որևէ անձնական պատասխանատվություն չպահանջող կոչերի ցանկ է։ Պետության շահի և ողջամտության տեսանկյունից վարչապետի դիրքավորումն ավելի […]

Իրավիճակը չգիտակցելու պատճառը գուցե Նիկոլի ինտելեկտուալ կարողություններից վեր է. Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը չի թողնում իր փորձերը՝ համոզելու բոլորին, որ ամեն ինչ նորմալ է։ Առավոտ ժամը 8:36 լայվ է արել. «Հայաստանի նոր նվաճումները միջազգային վարկանիշերում»։ Անիմաստ է հիմա իր ասածի բովանդակությունը քննարկելը, այն կարգի ժամանակավրեպ ելույթ է սա։ Բավական է ուղղակի հասկանալ, որ ցանկացած լուրջ վարկանիշ կազմելը ժամանակ է պահանջում։ […]

Արտակարգ դրության պայմաններում պետք է դադարեցվեն պարգևատրումները և իջեցվեն հանրային ծառայողների բարձր աշխատավարձերը, որպեսզի այդ ռեսուրսները ծառայեն բնակչությանը․ Արծվիկ Մինասյան

Համավարակով և արտակարգ դրությամբ ստեղծված իրավիճակում բյուջետային խնայողությունները կամ գոտիները ձգելու քաղաքականություն նախևառաջ իշխանությունն ինքը պետք է դրսևորի։ Այս մասին այսօր Կառավարությանը ՀՅԴ-ից կողմից ներկայացված առաջարկությունների վերաբերյալ ՀՅԴ կազմակերպած ասուլիսին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը: «Ոչ միայն այդ պարգևատրումները պետք է դադարեցվեն, այլև պետք է գա այն շրջափուլը, երբ հանրային ծառայության մեջ ներգրավված բարձր […]

Օրավարձով աշխատողներ չկա՞ն․ սա անտեղյակ մարդու պնդում է․ Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է․ « Հայաստանում օրավարձով աշխատողներ չկա՞ն… Սա երկրի վիճակից անտեղյակ մարդու պնդում է… Օրավարձով աշխատողներ՝ Վարորդներ. Վաճառողներ. Երաժիշտներ. Տնային աշխատողներ. Մատուցողներ. Դայակներ. Հը, էլի թվարկե՞մ… Ու էս մարդիկ, որպես հպարտ քաղաքացիներ, ո՞նց պետք է հոգան իրենց ընտանիքների խնդիրները՝ Ազւային ժողովի ամբիոնից հնչող հոխորտանքներո՞վ, թե՞՞ փողոցներում կայանած BTR-ների տեսարաններով… Ծաղրն էլ սահման […]

«1992թ-ի մարտի 26-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ  անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1992թ-ի մարտի 26-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն։ Ինքնապաշտպանության կոմիտե (ԻՊԿ), ԼՂՀ Նախարարների խորհրդին առընթեր ռազմական ոլորտի կառավարման ժամանակավոր մարմին։ Ստեղծվել է 1992-ի մարտի 26-ին, ԼՂՀ Նախարարների խորհրդի մասին օրենքի 24-րդ հոդվածի հիման վրա՝ հանրապետության անվտանգության և պաշտպանության ապահովման նպատակով անհետաձգելի […]

«Աշխարհում պանդեմիա է, իսկ իշխանության ուշքն ու միտքը հանրաքվեն է». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհում պանդեմիա է, իսկ իշխանության ուշքն ու միտքը հանրաքվեն է։ Ով ինչից խոսում է, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սահմանադրական հանրաքվեից է խոսում՝ մուննաթ գալով պատգամավորների վրա։ Հիմա ԱԺ ամբիոնից ժողովրդահաճո պոպուլիստական թեզեր հնչեցնելու ժամանակը չէ։ Աշխարհը կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել, իսկ էս մարդու ուշքն […]

Հետհաշվարկի ժամանակը. ո՞վ պետք է հոգա աշխատանքից զրկվածների հոգսը․ 168․am

168.am-ը գրում է․ «Մինչև վերջերս իշխանությունների սիրած թեմաներից մեկն աշխատատեղերի ավելացումն էր։ Վարչապետը պարբերաբար թվեր էր հրապարակում, թե իշխանափոխությունից հետո Հայաստանում քանի աշխատատեղ է ստեղծվել։ Ոչինչ, որ դրանից երկրում գործազրկության իրական պատկերը գրեթե չէր փոխվում, որովհետև գործ ունեինք հիմնականում նախկինում եղած աշխատատեղերի ստվերից դուրս գալու փաստի հետ, հիմա էլ եկել է հետհաշվարկ կատարելու ժամանակը։ Տնտեսական […]

ԱԺ քառօրյա՝ «գալոչկայի» համար. Փաստ

«ԱԺ հերթական քառօրյան, որը, չնայած երկրում ստեղծված դրությանը, այնուամենայնիվ շարունակում է իր աշխատանքները։ Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ խորհրդարանում անհետաձգելի հարցեր են կուտակվել, եւ իշխանությունները ձեռնամուխ են եղել այն քննարկել արտակարգ ռեժիմի պայմաններում։ Սակայն, որքան էլ զարմանալի թվա, ուսումնասիրելով ԱԺ օրակարգը, տեսնում ենք, որ շարքային օրակարգ է ու առանձնապես ոչ շատ մեծ նշանակություն ունեցող […]

«Արցախում թույլ չտաք «պառակտավիրուսի» համաճարակ». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորոնավիրուսային գլոբալ համաճարակի ֆոնին Արցախի գալիք ընտրությունները հսկայական նշանակություն ունեն ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի համար։ Համաշխարհային շիլաշփոթից զատ իրավիճակը լրջացել է նաեւ Հայաստանում ստեղծված իրավիճակի, հայաստանյան որոշ պաշտոնյաների անթաքույց միջամտությունների եւ Արցախ լարվածության արտահանելու փորձերի պատճառով։ Հակված եմ վստահել Արցախի իշխանություններին համաճարակային իրավիճակի գնահատման հարցում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի