24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2020

Ամեն ջանք ներդնել, որ բնությանը վնաս չհասցվի․ ՀՀ նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» ՀՀ օրենքների փաթեթը: Նախագահ Սարգսյանն իր ելույթներում և հարցազրույցներում մշտապես կարևորել է բնապահպանական խնդիրները, նշելով, յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս պետք է ամեն ջանք ներդնել, որ բնությանը վնաս չհասցվի:

«Ռոմայի» ֆուտբոլն ինձ հարմար է. Մխիթարյան

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմայում», պատմել է այն մասին, թե ինչպես է իրեն զգում հռոմեական ակումբում, հայտնում է The Times-ը: «Իտալիայում ես ինձ լավ եմ զգում: Մենք խաղում ենք այնպիսի ֆուտբոլ, որը ինձ հարմար է: Մենք փորձում ենք գնդակը միշտ վերահսկողության տակ պահել: Կյանքն արագ փոխվում է: Այսօր […]

Կորոնավիրուսով վարակվածների մեջ 2 ամսական երեխա չկա, կան դպրոցահասակ երեխաներ. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ կորոնավիրուսով վարակվածների մեջ 2 ամսական երեխա չկա և դրա հետ կապված խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում: «Այս պահին ունենք դպրոցահասակ երեխաներ, որոնց թիվն անգիր չեմ հիշում, նրանք իրենց լավ են զգում, պրակտիկորեն որևէ սիմպտոմ չունեն, այսինքն՝ կյանքին վտանգ սպառնացող և միջին ծանրության դեպքեր չկան: Երեխաները գուցե կարող են դառնալ վիրուսի տարածման […]

Կալանավայրերում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար աշխարհում կտրուկ քայլեր են ձեռնարկվում, ԵԽ-ն զեկույց է հրապարակում, միչդեռ մերոնք դեռ լուռ են․ Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն մարտի 20-ին զեկույց է հրապարակել, որում նշվում է, որ հաշվի առնելով, որ միջանձնային շփումը նպաստում է վարակի տարածմանը՝ բոլոր իրավասու մարմինները պետք է համակարգված ջանասիրություն ցուցաբերեն, միջոցներ ձեռնարկեն՝ ազատությունից զրկելու […]

3 զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, ևս 32 զինծառայողից կատարվել է նմուշառում. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ պարզաբանումը ի պատասխան լրատվամիջոցների հարցերի Կորոնավիրուսային վարակի տարածումը զինված ուժերում կանխելու նպատակով ծավալուն բուժկանխարգելիչ աշխատանքներ ենք իրականացրել՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ, որպեսզի զինծառայողները զերծ մնան վարակից: Այնուամենայնիվ, հնարավոր չէ կանխել վարակի ներթափանցումը բանակ, քանի որ զինծառայողների մի մեծ զանգված ամենօրյա շփման մեջ է քաղաքացիական բնակչության հետ: Մարտի 25-ին մարտական խնդիրներում չներգրավված […]

«Ստեղծված բարդ իրավիճակում ԵՄ աջակցությունը նույնպես չէր խանգարի եւ առողջապահական, եւ տնտեսական ոլորտներում». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրոպական Միությունը, չնայած իր ներքին խնդիրներին ու ճգնաժամին, այնուհանդերձ պատրաստակամություն է հայտնել հարևանության ծրագրի շրջանակներում աջակցություն ցուցաբերել որոշ երկրներին։ Երեկ ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով կոմիսար Օլիվեր Վարհելին հայտարարեց, որ Արևմտյան Բալկանների երկրներին COVID-19 համաճարակի դեմ պայքարի շրջանակներում ԵՄ-ն պատրաստվում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Մասնավորապես, ԵՄ-ն […]

Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը Արևելյան գործընկերության հարցում 2020 թվականից հետո ԵՄ նոր քաղաքականությունից․ «Լույս» հիմնադրամ

Մարտի 18-ին Եվրոպական խորհրդարանի, Եվրախորհրդի, Եվրոպական տնտեսական ու սոցիալական հանձնաժողովի և շրջանների հանձնաժողովի կողմից ներկայացվել է «Արևելյան գործընկերության (ԱԼԳ) քաղաքականությունը 2020 թվականից հետո» համատեղ փաստաթուղթը, որում ներկայացված է ԱԼԳ ծրագրի համար Եվրոպական միության նոր, երկարաժամկետ քաղաքականությունը 2020 թվականից հետո և սահմանված են այդ քաղաքականությունից բխող միջոցառումները։ «Լույս» հիմնադրամի փորձագիտական խմբի կողմից ներկայացվել է վերլուծություն, որում […]

Իշխանությունը ճգնաժամի պայմաններում նոր ճգնաժամ է ստեղծում հեռուստաընկերությունների համար. «Մեդիա պաշտպան»

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագիծն ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Այսպիսով՝ Հանրային հեռուստաընկերությանը կոմերցիոն գովազդ հեռարձակելու հնարավորություն տրվեց։ Այս որոշման արդյունքում, շատ մասնավոր հեռուստաընկերություններ, որոնք չունեն պետական ֆինանսավորում, հայտնվելու են ճգնաժամի մեջ, հայտարարում է «Մեդիա պաշտպան»-ը։ «Հանրային հեռուստաընկերությունը պետբյուջեից ամսական ստանում է 1․200․000 դոլար, այս ամենին գովազդի ավելացումը անհավասար […]

ՊԵԿ-ը պետք է հայտնաբերի և խստագույնս պատժի ՀԴՄ կտրոն չտալու ամեն մի դեպքի. Նիկոլ Փաշինյան

Մենք վստահ ենք, որ առաջին եռամսյակի հարկային եկամուտները կգերակատարենք մոտավորապես 5 միլիարդ դրամով: Այս մասին մարտի 26-ին կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ուզում եմ ևս մեկ անգամ բոլորիս ուշադրությունը հրավիրել հարկային կարգապահության կարևորությանը, որովհետև այսօր շատ սոցիալական խնդիրների մասին են խոսում՝ տնտեսական աջակցության, որոնք լուծելու համար կառավարությունը պետք է ունենա եկամուտներ, որոնք պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի