06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Իշխանությունը ճգնաժամի պայմաններում նոր ճգնաժամ է ստեղծում հեռուստաընկերությունների համար. «Մեդիա պաշտպան»

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագիծն ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Այսպիսով՝ Հանրային հեռուստաընկերությանը կոմերցիոն գովազդ հեռարձակելու հնարավորություն տրվեց։ Այս որոշման արդյունքում, շատ մասնավոր հեռուստաընկերություններ, որոնք չունեն պետական ֆինանսավորում, հայտնվելու են ճգնաժամի մեջ, հայտարարում է «Մեդիա պաշտպան»-ը։

«Հանրային հեռուստաընկերությունը պետբյուջեից ամսական ստանում է 1․200․000 դոլար, այս ամենին գովազդի ավելացումը անհավասար պայմաններ է ստեղծելու մասնավոր հեռուստաընկերությունների համար։

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, գովազդատուներն արդեն իսկ կտրուկ կրճատել կամ, ընդհանրապես, հանել են գովազդային բյուջեները։ Իշխանությունն այս քայլով ճգնաժամ չի լուծում, հակառակը՝ նոր ճգնաժամ է ստեղծում մասնավոր հեռուստաընկերությունների համար։ Ըստ էության, սա մասնավոր հեռուստաընկերություններին ճնշումների ենթարկելու և նրանց գործունեությունը դադարեցնելուն միտված հերթական քայլն է», – ասված է հայտարարության մեջ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ