31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արտակարգ դրության պայմաններում պետք է դադարեցվեն պարգևատրումները և իջեցվեն հանրային ծառայողների բարձր աշխատավարձերը, որպեսզի այդ ռեսուրսները ծառայեն բնակչությանը․ Արծվիկ Մինասյան

Համավարակով և արտակարգ դրությամբ ստեղծված իրավիճակում բյուջետային խնայողությունները կամ գոտիները ձգելու քաղաքականություն նախևառաջ իշխանությունն ինքը պետք է դրսևորի։ Այս մասին այսօր Կառավարությանը ՀՅԴ-ից կողմից ներկայացված առաջարկությունների վերաբերյալ ՀՅԴ կազմակերպած ասուլիսին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Ոչ միայն այդ պարգևատրումները պետք է դադարեցվեն, այլև պետք է գա այն շրջափուլը, երբ հանրային ծառայության մեջ ներգրավված բարձր վարձատրվող անձանց աշխատավարձերը ժամանակավորապես պետք է սառեցվեն, փոքրացվեն, կասեցվեն, որպեսզի այդ ռեսուրսները ծառայեն ազգաբնակչությանը, այլ ոչ թե մեկ կամ մի խումբ անձանց»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

Նրա կարծիքով՝ բնակչության գոյատևումը առաջին կարևորության հարցը, և Կառավարությունը պետք է ոչ թե բանկերի միջոցով բիզնեսին գումարներ տրամադրի՝ աշխատողների աշխատավարձերը վճարելու համար, այլև հենց պետությունը պետք է բնակչությանը առնվազն կենսաապահովման նվազագույն բյուջեի չափով գումար տրամադրի։

«Իշխանությունները պարտավոր են այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել, այլ ոչ թե մտածել այն ստանդարտ իրավիճակի նման, թե անհրաժեշտ է տարբեր ուղղություններով զարգացումներ ապահովել, որովհետև դա թվացյալ է, կեղծ է։ Բանկերին լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ է տրամադրվում, անունը դրվում է, թե իբր քաղաքացիներին են օգնում։ Մինչդեռ, ուղիղ հակառակ պրոցեսն է կատարվում։ Այսինքն, եթե օժանդակություն է պետք, ապա դա պետք է տրամադրվի մարդկանց, այլ ոչ թե բանկերին կամ ֆինանսական միջնորդներին։

Արտակարգ վիճակը պարտադրում է արտակարգ միջոցառումներ։ Վնասը, որ կրելու են, կրելու են բոլոր կողմերը և առաջին հերթին անհրաժեշտ է, որ պետությունն իր ռեսուրսներն ուղղի հենց այն խոցելի հատվածին պաշտպանելու, նրանց նվազագույն կենսագոյությունն ապահովելու։ Քաղաքացիները և տնտեսվարող սուբյեկտները, անհրաժեշտություն ունեն այս փուլում առնվազն չկրելու անհամաչափ վնասներ։ Կառավարությունը պետք է մեր քաղաքացիներին կենսաապահովման նվազագույն բյուջեի չափով առնվազն գումարի տրամադրում կատարի։ Դա հատկապես վերաբերում է այն աշխատող քաղաքացիներին, ովքեր արտակարգ դրության պատճառով չեն կարողանում այցելել աշխատավայրեր։ Սա չպետք է մնա գործատուների վրա»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Ինչ վերաբերում է պետական պարտքի սպասարկմանը, Արծվիկ Մինասյանը նշեց, որ արտակարգ իրավիճակի պայմաններում իշխանությունները պետք է սկսեն վարկատու միջազգային կազմակերպությունների հետ բանակցությունների գործընթաց՝ սառեցնելու այս շրջափուլում արտաքին պարտքի մարումը։ ,

«Ակնկալում ենք, որ Կառավարությունը և իշխանության առանձին ներկայացուցիչներ պատասխանատվության բարձր գիտակցում կցուցաբերեն, այլ ոչ թե ,ինչպես մենք հաճախ տեսնում ենք, անպատասխանատու վարքագծով փորձեն նսեմացնել այս զգուշավորության և անհրաժեշտ միջոցառումների կարևորությունը»,- ասաց ՀՅԴ ԳՄ անդամը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ