23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը

Հարգելի՛ հայրենակիցներ և կուսակից ընկերներ,
 
Մարտ ամիսը Հայաստանի Հանրապետական կուսակցության երկու երախտավորների` երկու լուսահոգի առաջնորդների, պետական և ազզգային գործիչների հիշատակի ամիսն է:
 
Մարտի 25-ը ՀՀԿ նախկին նախագահ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան օրն է, իսկ մարտի 28-ին նշում ենք ՀՀԿ հիմնադիր նախագահ, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրը: Այս տարի Աշոտ Նավասարդյանը կդառնար 70 տարեկան:
 
Հաշվի առնելով համավարակի պատճառով երկրում ստեղծված իրավիճակը և հայտարարված արտակարգ դրությունը՝ խնդրում և հորդորում ենք կուսակցական ընկերներին, ինչպես նաև ամեն տարի մարտի 25-ին՝ Կոմիտասի անվան պանթեոն, իսկ մարտի 28-ին՝ Եռաբլուր զինվորական պանթեոն այցելող` Անդրանիկ Մարգարյանի և Աշոտ Նավասարդյանի ընկերներին, մերձավորներին, նախկին գործընկերներին, անվանի պետական, քաղաքական գործիչների հանդեպ մեծագույն հարգանք տածող բազմաթիվ անհատներին` այս տարի ձեռնպահ մնալ Կոմիտասի անվան պանթեոն և Եռաբլուր պանթեոն այցելություններից: Մնանք տանը և լուսահոգի երկու վառ անհատականությունների` Անդրանիկ Մարգարյանի ու Աշոտ Նավասարդյանի հիշատակին մեր հարգանքի տուրքը մատուցենք` աղոթելով նրանց հոգիների հանգստության համար:
 
Միաժամանակ կոչ ենք անում բոլորին` մեծագույն վտանգ և լուրջ մարտահարավեր դարձած համավարակի այս ժամանակաշրջանում առավելապես հոգ տանել միմյանց նկատմամբ, ցուցաբերել սոցիալական մեծ պատասխանատվություն, պետական մտածողություն և քաղաքացիական բարձր գիտակցություն` համատեղ ուժերով հաղթահարելու ստեղծված իրավիճակը և երկիրը վերադարձնելու կյանքի բնականոն հուն:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ