Հրդեհ՝ Մամուլի շենքի առաջին հարկում
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/01/89817725-B2CD-4364-A028-9CC797EED48F-300x211.jpeg)
Հունվարի 18-ին, ժամը 11:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Մամուլի» շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: