13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

«Սպանել են ՄԱՐԴՈՒՆ, բայց կրակել են ՀԱՄԱԿԱՐԳԻ վրա». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սպանել են ՄԱՐԴՈՒՆ, բայց կրակել են ՀԱՄԱԿԱՐԳԻ վրա, կարծում եմ ԱԱԾ-ն ձեռքերը ծալած նստելու իրավունք չունի․․․․

Այս ինստիտուտի անվտանգությունից է կախված մեր երկրի, պետության, Արցախի անվտանգությունը․․․Պատվախնդիր եղեք, պարոնայք սպաներ․․․

Այո, ցավալի է, երիտասարդ մարդ է սպանվել, բայց, մի՞թե չեք տեսնում, հարվածը ուղղված է եղել մեր պետության անվտանգության ամբողջ համակարգին, պարզունակ չլինենք, սթափվել է հարկավոր․․․

Մտածեք, մի առաջնորդվեք այսրոպեական կրքերով, սառնասիրտ եւ մտածված նայեք զարգացումներին, երկիրը ներքաշվեց սատանայական եւ ավերիչ գլխապտույտի մեջ, ոչինչ պատահական չէ, ոչ մի կրակոց վերջինը չէ․․․

Իսկ որոշ բազիբոզուկներ, իմպոտենտ թուլաներ,իրենց թուլափայը թող որոճան ու սսկվեն, անհայրենիք բ—ի էդ գյադեքին մի օր անգամ հողը չի ընդունելու ․․․»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ