Վարդան Պետրոսյանը դիմում է մշակույթի եւ արտաքին գործերի նախարարություններին
Դերասան Վարդան Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տեղեկացա Դրեզդենի օպերայի վերջին, սկանդալային միջադեպի մասին։ Կարճ՝ ադրբեջանցի երգիչ Յուսուֆ Էյվազովը չի ցանկացել երգել հայ երգչուհու՝ Ռուզան Մանթաշյանի հետ, որի պատճառով հայ երգչուհու նախապատրաստվող պայմանագիրը չեղարկվել է։ Կարդում եմ նյութերը, վրդովմունքիս, զայրույթիս ձայնը բարձրացնում ու չեմ կարողանում հավատալ, որ նման ստոր, այլանդակ բան կարող է տեղի ունենալ […]